20:27 28.01.2022
Բնական ներկանյութերի արտադրությամբ Գյումրիում սկսեցին զբաղվել դեռ 2 տարի առաջ, երբ Հայաստանի կույրերի միավորման Գյումրիի ուսումնաարտադրական ձեռնարկությունը ինքնաշեն սարքավորումներով և ձեռքի հարմարեցված գործիքներով սկսեցին յուղաներկ և գուաշ ստանալ։ Արտադրված ներկանյութերի փորձանմուշները թեև մասնագետների հավանությանն են արժանացել, բայց դրանք դեռ մեծ սպառման շուկաներ չունեն։ Պատճառն, ըստ կույրերի միավորման, իրենց ապրանքանիշի դեռևս ոչ հանրային լինելն է։ Ամեն դեպքում չեն հրաժարվում բնական ներկանյութեր ստանալ, զուգահեռ սկսել են նաև ստվարաթղթե տուփերի և տոպրակների արտադրություն։
Արտադրանքի առաջին խմբաքանակից մոտ 4 հազար պարկուճ յուղաներկ և մոտ 400 տուփ էլ գուաշ է մնացել։ Շուկայում առաջարկվող տեսականուց տարբերվում է սրանով՝ որպես հումք օգտագործվել են Շիրակի մարզի քարհանքերից ստացված բնական նյութերը, տարբեր գույների քարի փոշին, կտավատի ձեթը և այլն։ Տեղական հումքի շնորհիվ այն շուկայականից անհամեմատ ցածր գին ունի։
Բնական ներկերից օգտվել են նկարչական դպրոցներն ու մանկապարտեզները, նկարիչները։ Հիմա սպառման տեմպերի նվազումը կապում են համավարակի հետ։ Բայց ուսումնաարտադրական ձեռնարկությունում դա չի խանգարում նոր ուղիներ որոնել արտադրական ծավալները մեծացնելու ուղղությամբ։ Տեսողական խնդիրներ ունեցող աշխատակիցների հնարավորություններին հարմարեցված ինքնաշեն սարքավորումներն և ձեռքի գործիքներն արդեն կփոխարինվեն ավտոմատ սարքերով, որը մի քանի անգամ կարագացնի յուղաներկերի արտադրությունն ու դրանց փաթեթավորումը։
«Վերջերս մեր կոնստրուկտորական բյուրոյին պատվիրեցի չափաբաժնիչը, որը շատ հասարակ ավտոմատ ապարատ է, կիսաինքնաշեն ու շատ հարմար է լրիվ կույրի համար է, կարող է աշխատել պարկուճները լիցքավորելու համար։ Որ էս հարմարանքը ես սարքել էի, ինքնաշեն է, որ լցվիր տյուբիկները ինքը ջրիկ կեղնիր, էս հարմարանքը էդ հարցը լուծել է, այսինքն պնդի լավ որակով պարկուճները կլցվի, կարող ենք մրցակցել ներկրված յուղաներկերի հետ»,-նշել է ՀՀ կույրերի միավորման «Գյումրիի ՈՒԱՁ» ՍՊԸ գործադիր տնօրեն Լևոն Ափոյանը ։
Նախկինում պետությունը կույրերի միավորման որոշակի փոխհատուցում էր տրամադրում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար, բայց մի քանի տարի է այդ աջակցությունից զրկված են։ Իրենք են միջոցները գտնում, աշխատատեղ ավելացնում։ Նախկին արագակար թղթապանակների փոխարեն պատրաստ են արտադրել շուկայում արդիական դարձած թղթե տոպրակներն ու ստվարաթղթե տուփերը։
«Հարմարանքներ ենք սարքել, որ կույրերը տպագրությունից հետո կարող են անել, ցանկացած ընկերութուն կարող է դիմել, մենք իրենց լոգոտիպով կարող ենք տպագրել, ձեռքով ենք դա անում։ Ուղղակի մեզ հնարավորություն տան, որ կարողանանք տոպրակների վաճառքը կազմակերպենք, եթե հնարավոր լիներ, դրսի ներկրումը կանգնեցնեն, մենաշնորհը տան Հայաստանի կույրերին»,-ասում է Շիրակի մարզի «Կույրերի միավորում վարչության» նախագահ Արա Ներսիսյանը։
Հիմա երկու արտադրամասերում էլ ցուրտ է, աշխատել հնարավոր չէ, սուղ միջոցները թույլ չեն տալիս տարածքները ջեռուցել։ Ժամանակավոր պարապուրդ է, սպասում են տաք օրերը գա, որ սկսեն տարածքները բարեկարգել, հարմարեցնել, որպեսզի արտադրական ծավալները կարողանան ավելացնել։
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...