08:51 29.01.2022
Խելացի ժամացույցը կարող է ճիշտ չաշխատել, եթե դուք գեր եք կամ մուգ մաշկ ունեք։ Այս մասին գրում է The Verge-ը։
Լրագրողները որպես օրինակ են բերում Ֆլորիդայի միջազգային համալսարանի (ԱՄՆ) մասնագետների գիտական վերջինհետազոտությունը։ Դրանում գիտնականները եզրակացրել են, որ մուգ մաշկ և ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ խելացի ժամացույցները կարող են սխալ տեղեկություններ հավաքել: Բժիշկները գաջեթներ արտադրողներին խորհուրդ են տվել ավելի ճշգրիտ փորձարկել իրենց սարքերը նախքան դրանք վաճառքի հանելը:
Հետազոտության հեղինակ, դոցենտ Ջեսիկա Ռամելլա-Ռոմանն ասում է, որ խելացի ժամացույցները բավականին լավ են աշխատում սպիտակամաշկ մարդկանց մոտ: Փորձարկվել են շուկայում հայտնի Apple Watch 5, Fitbit Versa 2 և Polar M600 սարքերը։ Բոլոր սարքերը հիմնված են ֆոտոպլետիզմոգրաֆիայի՝ սրտի բաբախյունի տվյալների հավաքագրման ոչ ինվազիվ մեթոդի հիման վրա: Պարզվել է, որ մելանինով հարուստ մաշկը լույսն ավելի վատ է փոխանցում։ Նաև գեր մարդկանց մաշկը ավելի քիչ ջուր է պարունակում, ինչը խանգարում է արյան հոսքին։
Երկու դեպքում էլ սարքերի կողմից հավաքագրված տվյալները կարող են սխալ լինել: Մուգ մաշկի առկայության դեպքում սենսորի սխալը կազմում էր 10 տոկոս, ավելորդ քաշի, ճարպի առկայության դեպքում այն հասնում է 60 տոկոսի:
17:54 30.04.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Արմեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել պալատի կատարած աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը։ Քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Կողմերը կարևորել են ֆրանսիացի գործարարներին […] ...
17:46 30.04.2025
Աբովյան քաղաքում ավտոմեքենա է այրվելԱպրիլի 30-ին՝ ժամը 15:24-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 98 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արզնի գյուղի 4-րդ թաղամասի պահեստային տարածքներից մեկում այրվում է ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
17:40 30.04.2025
Իսրայելը կհամաձայնի Գազայում ժամանակավոր հրադադարին. ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Իսրայելը կհամաձայնի Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի՝ պատանդների ազատ արձակման դիմաց, սակայն չի համաձայնի երկարաժամկետ զինադադարի։ «Այսօրվա դրությամբ Իսրայելը չի ընդունել մշտական հրադադարը: Առանց ԱՄՆ-ի ճնշման Իսրայելը մտադիր չէ երաշխավորել մշտական հրադադար: Կարծես թե նա կհամաձայնի որոշակի ժամկետով զինադադարի` պատանդներին ազատ արձակելու դիմաց»,-լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը: Նրա […] ...
17:33 30.04.2025
Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնիցՆախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Վահրամ Դումանյանին 2025 թվականի ապրիլի 30-ին ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում: ...
17:26 30.04.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-նԱյսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Կարին բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Հովիկ Մ.-ի վարած «Kia» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Սեդրակ Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ցուցանակին: Ինչպես […] ...