Լավրովը համեմատել է անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի պատասխանները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+22.09 oC

Լավրովը համեմատել է անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի պատասխանները

15:34 28.01.2022

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանը կարծես «դիվանագիտական ​​պատշաճության օրինակ» լինի՝ համեմատած ՆԱՏՕ-ի նմանատիպ փաստաթղթի հետ, ուրբաթ օրը ռուսական ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այժմ ընթանում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ստացված պատասխանների միջգերատեսչական ուսումնասիրությունը, գրեթե բոլորը գիտեն դրանց բովանդակությունը»,- ասել է նա:

«ՆԱՏՕ-ից մեզ ուղարկված թղթի ֆոնին ամերիկյան պատասխանը գրեթե դիվանագիտական ​​պարկեշտության օրինակ է: Հյուսիսատլանտյան դաշինքից ուղարկած պատասխանը  այնքան իդեալականացված է, այնքան է շնչում  ՆԱՏՕ-ի բացառիկությամբ, նրա հատուկ առաքելությամբ, հատուկ նպատակներով, որ ես պարզապես մի փոքր ամաչեցի նրանցից, ովքեր գրել էին այդ տեքստը»:

Նախարարի խոսքերով՝ Միացյալ Նահանգները և Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս գործընկերները փորձում են հրաժարվել անվտանգության հարցերում իրենց պատասխանատվությունից։

Պատասխանելով այն հայտարարություններին, թե անվտանգության երաշխիքների հարցում գնդակը Ռուսաստանի դաշտում է, Լավրովն ասել է. «Մենք տարբեր խաղեր ենք խաղում: Այստեղ շատ կարևոր է պարզապես չփորձել գցել պատասխանատվությունը, և դա հենց այն է, ինչ հիմա անում են մեր ամերիկացի և ՆԱՏՕ-ի մյուս գործընկերները։ Ես նորից եմ ասում, որ նրանց համար անհնար կլինի խուսափել այն հարցից, թե ինչու չեն կատարում այն պարտավորությունները, որոնց տակ ստորագրել են իրենց նախագահները՝ ուրիշների անվտանգության հաշվին սեփական անվտանգությունն ամրապնդելու անթույլատրելիության մասին»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP