Քննչական կոմիտեում քրեական գործերի աննախադեպ աճ է գրանցվել. Արթուր Ղամբարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+19.86 oC

Քննչական կոմիտեում քրեական գործերի աննախադեպ աճ է գրանցվել. Արթուր Ղամբարյան

17:33 24.07.2018

2018 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփման արդյունքում Հայաստանի քննչական կոմիտեում արձանագրվել է վերջին 4 տարիների համեմատության քրեական գործերի քանակի աննախադեպ աճ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը։

Նրա տեղեկացրել է, որ 2017 թվականի առաջին կիսամյակում ՔԿ-ում քննվել է 10526, իսկ 2018-ի առաջին կիսամյակում` 12622 քրեական գործ, այսինքն` 2096 քրեական գործով ավելի։ Նման պայմաններում, նրա խոսքերով, էապես բարձրացել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը. նախորդ տարվա առաջին կիսամյակում 23 քրեական գործ, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում՝ 28 քրեական գործ։

«Կարծում եմ` քրեական գործերի քանակը աճելու միտում ունի։ Թեև գիտակցում եմ, որ քանակական փոփոխություններից որակական փոփոխություններին անցնելու դիալեկտիկայի օրենքները ունիվերսալ են, և ցանկացած քանակական փոփոխություն հանգեցնում է համակարգի տարրերի որակական փոփոխության, սակայն հույս ունեմ, որ քրեական գործերի քանակական աճը և քննիչների ծանրաբեռնվածությունը էական բացասական ազդեցություն չի ունենա քրեական գործերով հանրային ծառայության որակի և արդյունավետության վրա։

Հակառակ դեպքում պետք է շտապել որոնել օրենսդրական լուծումներ՝  մինչդատական վարույթում հանրային ծառայության որակի բարձրացման ուղղությամբ»,- գրել է ՔԿ նախագահի տեղակալը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և գործարար համայնքի ներկայացուցիչներին

18:06 12.05.2025

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և գործարար համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 12-ին ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Քննարկման օրակարգում են եղել ընկերությունների կողմից գների ձևավորման մեխանիզմներն ու զեղչային քաղաքականության կիրառման գործելակարգերը։ Անդրադարձ է կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքների փաթեթում […] ...

SHANTNEWS

18:00 12.05.2025

SHANTNEWS

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վայոց ձորի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

17:55 12.05.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վայոց ձորի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, Վայոց ձորի մարզում […] ...

Էլինա Ավանեսյանը մեկ աստիճան նահանջել է

17:50 12.05.2025

Էլինա Ավանեսյանը մեկ աստիճան նահանջել է

Թենիսի կանանց ասոցիացիան թարմացրել է դասակարգման աղյուսակը: Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում մեկ աստիճան նահանջել է և այժմ 39-րդն է: Առաջին ռակետը բելառուս Արինա Սաբալենկան է: ...

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

17:44 12.05.2025

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 93 հայտ, որոնք առնչվում են համայնքների խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցման, բնակավայրերի փողոցների […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել մայիսի 11-ին Երևանում դիտված փոշու վերաբերյալ

17:36 12.05.2025

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել մայիսի 11-ին Երևանում դիտված փոշու վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ մայիսի 11-ին Երևանում դիտված ուժեղ քամին, որի առավելագույն արագությունը հասել է 20մ/վ, պայմանավորված է եղել ամպրոպային գործունեությամբ, այն առաջացել է ամպրոպային ամպում, այսինքն ձևավորվել է հենց Երևանի տարածքում։ Նմանատիպ քամիները կոչվում են փոթորկանք և ձևավորվում են ամպրոպային ամպի առաջնային և թիկունքային մասում առաջացած օդի ջերմաստիճանի […] ...

BACK_TO_TOP