Պեսկովը պատասխանել է Նուլանդի ՝ օղու և «Հյուսիսային հոսք 2»-ի մասին կատակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+22.09 oC

Պեսկովը պատասխանել է Նուլանդի ՝ օղու և «Հյուսիսային հոսք 2»-ի մասին կատակին

15:44 28.01.2022

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի խոսքերին օղու և «Հյուսիսային հոսք 2»-ի մասին:

Նախօրեին Նուլանդի ճեպազրույցի ժամանակ լրագրող Մեթ Լին նշել էր, որ «Հյուսիսային հոսք 2»-ը պատրաստ է մղել ամեն ինչ՝ գազ, ձիթապտղի յուղ կամ օղի։ «Օղին լավ կլիներ»,- պատասխանել է պետքարտուղարի տեղակալը։

«Լսեք, գոնե կատակելու որոշ փորձերն արդեն դրական են այս իրավիճակում, թող կատակեն, դա ավելի լավ է, քան Եվրոպայում լարվածությունը սրելը»,- մեկնաբանել է Պեսկովը։

Միաժամանակ նա  պաշտպանել է Նուլանդին՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ դա ոչ թե հայտարարություն էր, այլ արձագանք լրագրողի խոսքերին։

«Ես հակված չեմ պաշտպանելու տիկին Նուլանդին, նա մեր  ընկերների թվին չի պատկանում, ավելի շուտ՝ մեր մեծ քննադատներից է, բայց, այնուամենայնիվ, նա նման հայտարարություն չի արել։ Նա կատակեց լրագրողի դիտարկմանն ի պատասխան»,- ասել  է  մամուլի քարտուղարը՝ ավելացնելով, թե պետք չէ «էքստազի մեջ ընկնել»։

«Հյուսիսային հոսք 2»-ը տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազատար է, որը Ռուսաստանի ափից Բալթիկ ծովով ձգվում է դեպի Գերմանիա: Շինարարությունն ավարտվել է սեպտեմբերի 10-ին, այժմ երկու գծերն էլ գազով են լցված և ամբողջությամբ պատրաստ են շահագործման։ Գազատարը շահագործման հանձնելու համար անհրաժեշտ է ավարտել օպերատոր ընկերության սերտիֆիկացումը. նոյեմբերին այն կասեցվել է այնքան ժամանակ, քանի դեռ «Հյուսիսային հոսք 2»-ը չի ստեղծել գերմանական դուստր ձեռնարկություն, որը նոր հայտ կներկայացնի։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը մշտապես սպառնում է պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ Ուկրաինա «ռուսական ներխուժման» դեպքում։ Ռուսաստանում մերժում են բոլոր պնդումները և հիշեցնում, որ իրենք ներուկրաինական հակամարտության մասնակիցների թվում չեն։ Ընդհակառակը, Կիևը չի կատարում մինսկյան պայմանավորվածությունները:

Ինչ վերաբերում է «Հյուսիսային հոսք 2»-ին, Մոսկվան բազմիցս հորդորել է չքաղաքականացնել նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ այն զուտ կոմերցիոն բնույթ է կրում և ձեռնտու է ոչ միայն Ռուսաստանին, այլև Եվրամիությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP