Գյումրիում բնակարանների առք ու վաճառքի ծավալներն ավելացել են, գները՝ թանկացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Գյումրիում բնակարանների առք ու վաճառքի ծավալներն ավելացել են, գները՝ թանկացել

19:00 29.01.2022

Տրվում է վարձով կամ վաճառվում է․․․ Նման հայտարարություններ կարելի է կարդալ Գյումրիի տարբեր բնակելի թաղամասերում, փողոցների այն հատվածներում, որոնք ավելի բանուկ են։ Բնակարանային վաճառքի գործարքներն ավելացել են։ Առքուվաճառքի ակտիվությունը անշարժ գույքի ընդամենը մեկ գործակալության պատկերով հետևյալն է՝ եթե երկու տարի առաջ վաճառքի գործարքները 5 տոկոս էին կազմում, հիմա հասնում են 10-15 տոկոսի։

«Ելնելով  համավարակային իրավիճակից և պատերազմից մի պահ այդ վաճառքը պասիվացավ։ 2021 թվականի հունիս ամսից ավելի ակտիվություն նկատվեց և գրեթե 10-20 տոկոսով շարժն ակտիվացավ»,- SHANTNEWS-ի թղթակցի հետ զրույցում նշել է անշարժ գույքի գործակալության օպերատոր Լուսինե Միքայելյանը։

Հայրաքաղաքից մայրաքաղաք ու հակառակ ուղղությամբ․․․ Բնակարաններ վաճառում են գյումրեցիները՝ Երևանում հաստատվելու համար, երևանցիները՝ Գյումրիում։ Ներքին միգրացիան, այսպես ասած, բնակարանների առքուվաճառքի ֆոնին ևս ակնհայտ է։ Ըստ անշարժ գույքի  գործակալության, Գյումրիում , հիմնականում, մայրաքաղաքի բնակիչները գնում են կոմերցիոն տարածքներ, վարձակալում բնակարաններ, գնում են նաև տներ այստեղ ապրելու նպատակով։

«Եթե օրինակ, համապատասխան կոմերցիոն տարածք են գնում, մեզ խնդրում են, որ զուգահեռաբար գտնենք իրենց համար նաև բնակարաններ, իսկ վարձակալներն էլ հիմնականում հաստատվում են Մուշ և Անի թաղամասերում»,-նշում են անշարժ գույքի գործակալությունում։

 

Հյուրատներ, սպասարկման ոլորտի այլ ծառայություններ հիմնելու առաջարկով ներկայանում են ներդրողներ ոչ միայն Հայաստանից։ Նրանց հետաքրքում են քաղաքի կենտրոնական հատվածի տարածքները։ Թեև բնակարանների առքուվաճառքի համեմատ ակտիվությունը դեռ մեծ չէ։

Վարձով տրվող տնակների պահանջարկն է նաև մեծ, որոնցով հետաքրքվածները հիմնականում գյումրեցիներն են կամ հարևան գյուղական համայքների բնակիչները։

«Հենց այսօր առավոտյան հաճախորդ ունեցանք, ով ցանկանում էր տնակ վարձել։ Տնակային վարձակալներն էլ հիմնականում գյումրեցիներն են։ Տնակները համեմատաբար մատչելի են»։

Տնակների վարձակալությունը համեմատ բնակարանների մատչելի է, բայց այստեղ էլ գները թանկացել են։ Պահանջված բնակտարածքի, թեկուզ տնակային, գինը բարձրանում է, երբ տնակատերը կոսմետիկ վերանորոգումներ է անում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP