Կան հարցեր, որոնց քննարկումն ավելի արդյունավետ է կոնկրետ հարցով զբաղվող պաշտոնյաների միջև. Արարատ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Կան հարցեր, որոնց քննարկումն ավելի արդյունավետ է կոնկրետ հարցով զբաղվող պաշտոնյաների միջև. Արարատ Միրզոյան

18:48 24.07.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, տեսաուղերձում ներկայացնելով ԱՄՆ կատարած այցի մանրամասները, անդրադարձել է նաև պատվիրակության կազմին: Նա նշել է, որ պատվիրակության կազմը նախ և առաջ պայմանավորված էր այն հանդիպումներով և այն միջոցառումներին մասնակցությամբ, որոնք ծրագրված էին իրականացնել ԱՄՆ-ում: Միրզոյանի խոսքերով՝ այցի առաջնային նպատակը Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին մասնակցությունն էր և Հայաստանի ազգային կամավոր զեկույցի ներկայացումը, որն ինքը պիտի աներ:

Առաջին փոխվարչապետի խոսքերով՝  նույն միջոցառման շրջանակներում նախատեսված էին նաև երկու հարակից միջոցառումներ, որոնք Հայաստանը հանձն էր առել իրականացնել, այստեղ նաև անհրաժեշտ էին ԱԻՆ ներկայացուցչի, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի, Սփյուռքի փոխնախարարի ներկայությունը, պատվիրակության կազմում էր նաև ԱԳ նախարարը,  ԱԳՆ ՄԱԿ-ի հարցերով բաժնի ներկայացուցիչը, առաջին փոխվարչապետի՝ արտաքին հարցերով խորհրդականը, թարգմանիչը, Կայուն զարգացման հարցերով Հայաստանի նորարարական լաբորատորիայի ղեկավարը:

«Առաջնային նպատակը զեկույցի ներկայացումն էր, ինչը և արեցի, այնուհետև հարցուպատասխանը, երկու հարակից միջոցառումները, հանդիպումներ ունեցանք ՄԱԶԾ ղեկավարի, «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի հիմնադիր և տնօրեն Գարո Արմենի հետ, ՀԲԸՄ կազմակերպած միջոցառմանը ներկա եղանք, հանդիպեցինք նյույորքյան համայնքի և ՀԲԸՄ ներկայացուցիչների հետ, ապա Վաշինգտոնում մի շարք երկկողմ հանդիպումներ եղան բավական ազդեցիկ սենատորների և կոնգրեսականների, պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելի, այլ պաշտոնատար անձանց հետ, և այդ հանդիպումների ընթացքում ներկայացրեցինք Հայաստանի նոր քաղաքական առաջնորդությունը, վերջին զարգացումները, հեղափոխությունը, այն արժեքները, որոնք դրված են հեղափոխության հիմքով և Հայաստանի նոր քաղաքական իրավիճակը»,- ասել է նա:

Միրզոյանը տեղեկացրել է, որ իրենք նաև լուրջ քննարկումներ են ունեցել ՀՀ և ԱՄՆ միջև հարաբերությունների խորացման վերաբերյալ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցույց տրվող աջակցության վերաբերյալ, քննարկվել է առևտրային կապերի խորացումը, ուղղակի ներդրումների մեծացման հնարավորությունը և Հայաստանի համար շահավետ բազմաթիվ այլ հարցեր:

Առաջին փոխվարչապետը նաև ընդգծել է՝ կա այդպիսի պրակտիկա՝ աշխատանքային այցի ընթացքում ունենալ հանդիպումներ, որոնք պարտադիր չէ, որ արարողակարգային առումով պայմանական ասած «լուսանկարային» լինեն, այսինքն՝ դրանք երկու նախագահների, երկու վարչապետների, երկու հավասարազոր պաշտոնյաների հանդիպումներ են, որովհետև կան բազմաթիվ աշխատանքային հարցեր, որոնց քննարկումը ավելի արդյունավետ է ստացվում, երբ քննարկումը տեղի է ունենում կոնկրետ հարցով զբաղվող պաշտոնյաների միջև:

«Օրինակ՝ պետքարտուղարի՝ մեր տարածաշրջանի գործերով տեղակալ Վես Միտչելը բավական տեղեկացված ազդեցիկ պաշտոնյա էր, ում հետ արժեր քննարկել մեր տարածաշրջանին և ԱՄՆ-ին վերաբերող հարցերը»,- նշել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP