19:24 29.01.2022
Գյուղատնտեսական աշխատանքների սեզոնից առաջ ազոտական պարարտանյութից բացի, թանկացել են դիզվառելիքի գները, ինչը ևս պատճառ կարող է դառնալ վարուցանքի ծավալների նվազման: Ոռոգման ջրի խնդիրն էլ այնպես չէ, որ լիովին լուծված է։ Անցած տարի ջրի պակասի պատճառով տուժել են, Կառնուտի ջրամբարում ոռոգման սեզոնին բավարար քանակի ջուր չամբարվեց։
«Ներկա պահին Շիրակ ջրանցքով Կառնուտի ջրամբար ջուրը էսպես կերթա,բայց կտեսնինք, որ էս պահին ջրատարները դատարկ են։ Մենք ինչ կառաջարկենք՝ հիմիկվանից լցնեն էս ջրամբարը, որ հետո նորից խնդիրների առաջ չկանգնենք»- նշում են Շիրակի մարզի ֆերմերը։
«Մտահոգվելու կարիք չկա, երբևէ ձմռան սեզոնին Կառնուտի ջրամբարը չի համալրվել, եղանակային պայմանները թույլ չեն տալիս, որ հիմա Շիրջրանցքով ջուր բաց թողնենք, հիմնական ջրալրումը Կառնուտի ջրամբար սկսվում է մարտի կեսերից»,- պարզաբանել է Շիրակ ՋՕ ընկերության փոխտնօրեն Մանվել Նահապետյանը։
Ձմռան սեզոնին Կառնուտի ջրամբարի համար Արփա լճից ջրառ չի կատարվում, հիմա էլ լճի պատվարի փականները փակ են, բաց լինելու դեպքում էլ, ըստ պատասխանատուի, 21 կմ երկարության Շիրջրանցքով ջրամբար ջուր հասցնել հնարավոր չէ, մետաղական խողովակները կսառչեն։
«Կան մետաղական խողովակներ և մետաղական փականներ, որոնք թույլ չեն տալիս էս պահին համալրել Կառնուտի ջրամբարը, ամենամեծ հատվածն էլ հենց Կառնուտ գյուղի միջով է մետաղական խողովակաշարն անցնում, տեղափոխման ժամանակ հնարավոր է սառցակալումներ ու մեծ վթարներ լինեն»,-նշել է Մանվել Նահապետյանը։
Անցած գյուղատնտեսական սեզոնին ընկերությունը 4771 ջրօգտագործողի հետ է ունեցել պայմանագրեր, նախորդ տարի սպառած ոռոգման ջրի դիմաց հավաքագրումները կատարել են 92 տոկոսով, իսկ պարտքեր դեռ մնում են, այն կազմում է մոտ 20 միլիոն դրամ: Ոռոգման ջրի դիմաց պարտք ունեցող գյուղացիների ու ֆերմերների հետ ընկերությունը այս տարի պայմանագրեր չի կնքի:
09:20 01.05.2025
Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններՄայիսի 1-ին Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ՝ ցույց տալով Մեծ Բրիտանիայի քաղաքական կուսակցությունների իրական ժողովրդականությունը համընդհանուր ընտրություններից գրեթե ութ ամիս անց: Ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով 07:00-ին և բաց կլինեն մինչև 22:00-ը, իսկ առաջին արդյունքները կհրապարակվեն ուրբաթ երեկոյան: Ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքը, որին մասնակցելու իրավունք ունի 13,7 միլիոն բրիտանացի, կորոշի 1600 մանդատի ճակատագիրը Անգլիայի 23 […] ...
09:17 01.05.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել էԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է: Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել են գլխավոր դատախազությունից: Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու համար: ...
09:13 01.05.2025
Կարևոր է աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը․ ՀՀ ՄԻՊՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի միջազգային օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուրի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը: Մեր երկրում աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ: ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրությունները, ստացված բողոքների […] ...
09:10 01.05.2025
Աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց․ Նիկոլ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1–ին նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը, և ուզում եմ բոլորիս շնորհավորել օրվա առիթով։ Քաղաքակրթությունը ձևավորվել ու զարգանում է աշխատանքի արդյունքում, և աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի և հանրության կյանքն ավելի […] ...
09:00 01.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլելԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում առնվազն 35 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։ Զոհվածներից առնվազն 8-ը զոհ են դարձել պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարին իսրայելական բանակի հարվածին։ Հաղորդվել է նաեւ, որ Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 109 վիրավոր։ Նախարարությունը […] ...
08:48 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...