Գյումրիի Երկրագիտական թանգարանը համալրվել է նոր ցուցանմուշներով․ Շիրակի մարզի հուշարձան-հնավայրերում պեղումները կշարունակվեն նաև այս տարի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Գյումրիի Երկրագիտական թանգարանը համալրվել է նոր ցուցանմուշներով․ Շիրակի մարզի հուշարձան-հնավայրերում պեղումները կշարունակվեն նաև այս տարի

19:59 31.01.2022

Երկրագիտական թանգարանի նախասրահի դարակաշարերում  տեղադրված խեցեղենի մի մասը նախորդ տարի հայտնաբերվել  է Ջրափիի ջրասույզ հինգ դամբարաններից: Ըստ հնագետների՝ գտածոները թվագրվում են Մ․թ․ա 1-ին հազարամյակի:

Հողի շերտից դուրս բերված կավե կտորները մասնագետները խնամքով մաքրել են դարերի փոշուց, սպիտակ շաղախով իրար միացնելով՝ վերականգնել են կավե սպասքի նախնական տեսքը և հետաքրքիր բացահայտումներ արել տվյալ ժամանակաշրջանի մարդկանց կենցաղի և սոցիալական շերտավորման մասին:

 

Ջրափիի ջրասույզ եղած դամբարաններում հնագետները հայտնաբերել են նաև թաղման ծեսերի հետաքրքիր ու առանձնահատուկ տեսարաններ: Գտնվել է կանացի թաղում, որի ձեռքերի մեջ եղել է կրիա: Սա հայկական թաղման ծեսերում հանդիպող հազվադեպ երևույթ է համարվում, հնագետները այս գտածոյի մեկնաբանությունը դեռ չունեն:

«Նման փաստ մենք ունեինք միայն Հոռոմի դամբարանից հայտնաբերված՝ 1987-88 թվականներին։ Այնտեղ էլի հինգ կանացի թաղումներ կային, որտեղ ձեռքերի մեջ կրիա էր դրված։ Առայժմ դժվար է մեկնաբանել դա, որովհետև այլ զուգահեռներ առայժմ չունենք։ Երբ որ նայում ենք մեր թե՛ ազգագրական նյութը, թե՛ բանահյուսական, կրիայի պաշտամունք կամ կրիայով ծիսական որոշակի ֆունկցիա ունեցող ոչ մի փաստ առայժմ չի հաջողվել հայտնաբերել»,- Shantnews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի երկրագիտական թանգարանի հնագետ Համազասպ Խաչատրյանը։

Ջրափիում հնագիտական աշխատանքներ  հնարավոր է դառնում  իրականացնել միայն ամռան ամիսներին, երբ տեղանքից ջուրը ցամաքում է: Հնավայրը  հարուստ ժառանգություն ունի թաքնված: Հենց այդտեղից էլ  մասնագետները  հայտնաբերել են փոքրիկ նետասլաքներ, որոնք ոչ թե ձուլված են երկաթից, այլ  ունեն պատրաստման հատուկ ձև, որը բնորոշ է ուրարտական զինատեսակներին:

Ըստ մասնագետների՝ հնում գլխի տակ դաշույն դնելը եղել է մարդկանց չար ուժերից պաշտպանելու ավանդույթ, որը շատ դեպքերում կիրառվում է նաև մեր օրերում:

 

Հայտնաբերված հնագիտական  նյութերի ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ հասարակության  բոլոր անդամները ինքնապաշտպանական նպատակներով մշտապես իրենց մոտ զենք են կրել։ Ջրաձորի ամրոց-բնակավայրից հնագետները հայտնաբերել են փոքրիկ մի քար, որի վրա կան բացված երկու անցքեր, քարն, ըստ էության, մետաղալարեր պատրաստելու համար նախատեսված գործիք է եղել:

«Սա շատ հազվագյուտ գործիք է, որը օգտագործվել է մետաղից հաստ լարեր պատրաստելու համար։ Սա հետաքրքիր է նրանով, որ ցույց է տալիս տեղում մետաղամշակությունը, ոչ թե պարզապես զենքեր պատրաստելը, այլ, ամենայն հավանականությամբ, սա խոսում է էն մասին, որ  հանքաքարեր են բերել, ու տեղում այդ հանքանյութերը ենթարկվել են մշակման, որից էլ այս քարի օգնությամբ պատրաստել են մետաղե գլանակներ»,- պատմում է  հնագետ Համազասպ Խաչատրյանը։

Հազվագյուտ գտածոն համարվում է ժամանակի գյուտերից մեկը։ Բարձունքում գտնվող Ջրաձորի  հնավայր-ամրոցը Շիրակի մարզում առայժմ միակ հուշարձանն է, որը փաստացի ներկայացնում է ճակատամարտ Ուրարտական զորքի հետ: Պատերի մեջ խրված վիճակում հայտնաբերված ուրարտական զենքերի ու նետասլաքների մնացորդները վկայում են Շիրակի մարզ ուրարտացիների արշավանքների մասին:

«Ջրաձորի ամրոց-բնակավայրը տալիս է շատ հետաքրքիր նյութեր։ Շիրակի մարզում առայժմ միակ հուշարձանն է, որը փաստացի ներկայացնում է  ճակատամարտ Ուրարտական զորքի հետ։ Որպես  նյութական ապացույցներ ուրարտացիների ներխուժման, մենք ուրիշը չունենք։ Ջրաձորը, լինելով երկու կետերի ՝ Ախուրյան գետի և Թորոս գետակի  միախառնման միջանկյալ տարածքում, գտնվում է հսկայական սարի վրա, որի գագաթին էլ գտնվում է ամրոցն ու բնակավայրը, ժամանակին տարածքը մեծ ստրատեգիական նշանակություն ունեցող վերահսկողական կետ է եղել»,- նշում է հնագետը։

Ջրաձորից բացի՝ պեղումներ են կատարվել նաև Սեպասարի հնավայրում, նախորդ տարի անավարտ մնացած սենյակի պատերի որոնման աշխատանքների ժամանակ  հնագետները հայտնաբերել են խիստ քայքայված վիճակում գտնվող  ստացիոնար օջախ, որն  այժմ գտնվում է վերականգնման փուլում:

Այս տարի պեղումներ կսկսվեն նաև Բենիամինի հուշարձան-հնավայրում, որի մոտակայքով է անցնելու «Հյուսիս-հարավ» մայրուղին: Պեղումները գյումրեցի մասնագետների հետ կիրականացնի  հնագիտության ազգային ինստիտուտի գիտաշխատողների արշավախումբը: Դրանք կմեկնարկեն հունիսին ու կտևեն երեք ամիս, որից հետո միայն տարածքում կսկսվի «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP