Ջոնսոնը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+22.09 oC

Ջոնսոնը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

18:57 31.01.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հունվարի 31-ին Ուկրաինա կատարելիք այցից առաջ հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ,- հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով բրիտանական կառավարության ղեկավարի ներկայացուցչին։ «Սպասվում է, որ վարչապետը կզրուցի նախագահ Պուտինի հետ այսօր կեսօրին»։

Ավելի վաղ Ջոնսոնը հայտարարել էր, որ մտադիր է Պուտինի հետ զրույցում բարձրացնել Ուկրաինայի թեման և հորդորել Ռուսաստանի ղեկավարին խուսափել վատագույն սցենարից։ Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքերով՝ ինքը Ռուսաստանի ցանկացած ներխուժում Ուկրաինա աղետ է համարելու ինչպես աշխարհի, այնպես էլ Ռուսաստանի համար։

Նույն օրը նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Պուտինը հեռախոսազրույց կունենա հունվարի 31-ին։ Նա պարզաբանել է, որ բանակցությունները տեղի կունենան ժամը 21:00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով), սակայն չի նշել, թե ում հետ: Հունվարի 31-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի դեմ Միացյալ Թագավորության նոր պատժամիջոցները կարող են ազդել ռուսական էներգետիկ ընկերությունների ակտիվների վրա։ Ինչպես գրում է The Times թերթը, դրանք կներառեն ակտիվների սառեցում և Ռուսաստանի իշխանությունների համար «ռազմավարական նշանակություն» ունեցող անձանց և կազմակերպությունների Միացյալ Թագավորություն մուտքի արգելք։ Սպասվում է, որ պատժամիջոցների նոր փաթեթը կներկայացվի Մեծ Բրիտանիայի կաբինետի կողմից ամենաուշն այս օրվա ընթացքում:

Պեսկովն ասել է, որ այս տեղեկությունը տագնապալի է Կրեմլի համար։ Նրա խոսքերով՝ Լոնդոնի հայտարարությունը նաև «խաթարում է Մեծ Բրիտանիայի ներդրումային գրավչությունն ու գրավչությունն» ընդհանրապես։

Հունվարի 30-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան ընդլայնելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Նախարարը նշել է, որ Լոնդոնը պատրաստվում է ընդլայնել պատժամիջոցների  ցանկը, որպեսզի Կրեմլի շահերը ներկայացնող ցանկացած ընկերություն ենթարկվի սահմանափակումների։

Ջոնսոնի և Պուտինի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 13-ին։ Զրույցի ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ջոնսոնը մտահոգություն է հայտնել ուկրաինական սահմանների մոտ ռուսական զորքերի ենթադրյալ լայնածավալ տեղաշարժերի կապակցությամբ։

Արեւմտյան քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները բազմաթիվ շահարկումներ են տարածում Ուկրաինայի դեմ ռուսական հնարավոր ագրեսիայի մասին։ Ռուսական կողմը բազմիցս հերքել է նման հայտարարությունները։ Մոսկվան ընդգծել է, որ Ուկրաինա «ներխուժելու» պլաններ չունի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP