19:26 24.07.2018
ՀՀԿ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի գազալցակայանում գրանցված ավազակային հարձակումը, ինչպես պարզվեց ոստիկանության հաղորդագրությունից, բեմադրված է եղել:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Հակոբյանը պատմեց՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել:
Հակոբյանը պատմեց, որ գիշերը զանգել են, ասել՝ աշխատողին գտել են գետնին ընկած, ինքը զանգել է հերթափոխի պետին, ասել, պարզվել է՝ տարել են 223 հազար դրամ և 32 000 դրամ արժողությամբ հեռախոսը: Նախկին պատգամավորը զանգել է իրավապահներին, տեսախցիկներով տեսել են՝ ինչպես է մի հոգի՝ գլուխը փաթաթած, մոտենում, հարվածում աշխատակցին. ոստիկանությունը վերցրել է տեսագրությունը, լուսադեմին ասել են, որ գազալցակայանի աշխատողն ինքն է իր մտերիմների հետ կազմակերպել այդ հարձակումը: Հակոբյանը տեղեկացրեց՝ արդեն հարվածողին նույնպես բերման են ենթարկել, երկուսն էլ խոստովանական ցուցմունք են տվել:
Հարցին՝ աշխատակիցն ի՞նչ է ասել՝ ինչո՞ւ է նման քայլի գնացել, Հակոբյանն ասաց.
«Ասել էր, որ ունի մեկ տարեկան երեխա, կինը հղի է, գումար էր պետք, ստիպված է դիմել այս քայլին: Գումարը տվել են ընկերներից մեկի մոր մոտ, պարտավորվել է այն վերադարձնել: Կարևորը՝ մութ բան չմնաց, որ կասկածենք մտերիմների, մոտիկների վրա, դա շատ վատ բան է»:
Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պատրաստվում է լրացուցիչ անվտանգության միջոցներ կիրառել, նախկին պատգամավորն արձագանքեց.
«Տեսախցիկները տեղադրված են, ցանկացած շարժ, ցանկացած ձայն գրանցվում է, դռներ չկան՝ գազալցակայան է, էլ ինչ անվտանգության միջոցներ: Այնպիսի պարզ ձայնագրություն էր, ամեն ինչ կար, դա շատ օգնեց, շատ օպերատիվ կերպով արձագանքեցին իրավապահները, գիշերվա երեքին արդեն դեպքի վայրում էին, ես զարմացած եմ»:
14:15 24.07.2025
Սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են14:03 24.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» հարցը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է․ Պեսկով«Զանգեզուրի միջանցքի» հարցը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է։ Մենք ամեն կերպ աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։ Մենք ցանկանում ենք, որ և՛ Բաքուն , և՛ Երևանը որքան հնարավոր է շուտ ստորագրեն համաձայնագիրը», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
13:50 24.07.2025
Ջոկովիչը, Մոդրիչը, Կովաչիչը և Չեֆերինն արձակուրդի ժամանակ հանդիպել են ԽորվաթիայումՍերբ լեգենդար թենիսիստ Նովակ Ջոկովիչը, Մադրիդի «Ռեալի» լեգենդ, իսկ այժմ «Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, «Մանչեսթեր Սիթիի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն արձակուրդի ժամանակ հանդիպել են Խորվաթիայում։ Նրանք այցելել են Վելա Ստուպա կղզի, որը գտնվում է Ադրիատիկ ծովի Կորչուլա կղզիների խմբում։ ...
13:37 24.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 24-29-ըԵրևանում հուլիսի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 24-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-29-ին կեսօրից հետո, […] ...
13:28 24.07.2025
Վարչապետը տիկնոջ հետ ժամանել է Ալթայի ՀանրապետությունՆիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի Հանրապետություն: Օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել են Ալթայի Հանրապետության ղեկավար Անդրեյ Տուրչակը, Ալթայի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Պրոկովևը և Գորնի Ալթայի քաղաքապետ Օլգա Սաֆրոնովան։ Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Նիկոլ Փաշինյանն Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության […] ...
13:25 24.07.2025
Բաստիան Շվայնշտայգերն ու Անա Իվանովիչը բաժանվել ենԳերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 2014 թվականի աշխարհի չեմպիոն Բաստիան Շվայնշտայգերը և աշխարհի նախկին առաջին ռակետ Անա Իվանովիչը բաժանվել են 9 տարվա ամուսնությունից հետո, հայտնել է թենիսիստուհու փաստաբանը։ Նա բաժանման պատճառ է նշել «անհաղթահարելի տարաձայնությունները» և հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալուց։ Bild-ն էլ հաղորդում է, որ զույգը շարունակում է փաստացի ամուսնացած մնալ՝ չնայած այն հանգամանքին, որ […] ...
13:15 24.07.2025
Հանրապետության որոշ հատվածներում այսօր սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...