Իսրայելը ՌԴ-ին խնդրում է բացել օդային սահմանները զբոսաշրջիկների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+22.09 oC

Իսրայելը ՌԴ-ին խնդրում է բացել օդային սահմանները զբոսաշրջիկների համար

19:59 01.02.2022

Իսրայելի զբոսաշրջության նախարար Կոնստանտին (Յոել) Ռազվոզովը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային, որում խնդրում է Ռուսաստանի կառավարությանը ապահովել երկրի քաղաքացիների անարգել մուտքը Ռուսաստան՝ ի պատասխան նոյեմբերին Իսրայելի կառավարության կողմից ռուս զբոսաշրջիկների նկատմամբ ձեռնարկված նմանատիպ միջոցառումների։ Երկու տարի է՝ 2020 թվականի մարտից, տասնյակ հազարավոր իսրայելցիներ չեն կարողացել տեսնել իրենց ընկերներին և հարազատներին Ռուսաստանում, բազմաթիվ համատեղ ձեռնարկություններ և բիզնեսներ տուժում են»,- Ռազվոզովի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը:

Նախարարը նշել է, որ 2021 թվականի աշնանը իր գխավորությամբ՝ Իսրայելի պատվիրակության Մոսկվա կատարած այցից հետո Իսրայելը թույլ է տվել  պատվաստված ռուսներին այցելել երկիր՝ մուտքի բավականին հարմարավետ ընթացակարգ մշակելով։

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի կառավարությունը պատասխան քայլի կդիմի և թույլ կտա անարգել մուտք գործել իսրայելցիներին։

Այս հարցը, հիշեցրել է Ռազվոզովը,որն արդեն բարձրացվել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության և «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարների հետ հանդիպումներում։ Սակայն հետագայում ներգնա  զբոսաշրջությունը, չնայած Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի միջև առանց վիզայի ռեժիմի, դադարեցվեց համաճարակի սկսվելուն պես։

Իսրայելը բացեց իր սահմանները միայն հունվարին պատվաստված և ապաքինված զբոսաշրջիկների համար։ Բացի դրանից, երկրի իշխանությունները հայտարարել են, որ հաշվի կառնեն Ռուսաստանի Դաշնությունում տրված տեղեկանքները Sputnik Light-ով որպես խթանող դեղաչափով պատվաստման վերաբերյալ։

Հունվարի վերջին Իսրայելի իշխանությունները պարզեցրել են Sputnik V-ով կամ Sputnik Light-ով պատվաստվածների մուտքի կարգը։ Նշվեց, որ Իսրայելի քաղաքացիություն չունեցող անձինք կարող են երկիր մուտք գործել իմունիզացիայի ամբողջական կուրսից ոչ պակաս, քան 14 օր հետո, հենց որ մուտքի ձևում ներբեռնվի QR կոդով պատվաստումների կուրսն անցնելու մասին պաշտոնական փաստաթուղթը։

Նախկինում Sputnik-ի կողմից պատվաստված զբոսաշրջիկների մուտքը թույլատրվում էր Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանում թեստ հանձնելիս։

Sputnik V-ն մշակվել է Gamaleya կենտրոնի մասնագետների կողմից։ Այն գրանցվել է 2020 թվականի օգոստոսին: Մինչ օրս այն հաստատվել է աշխարհի ավելի քան 70 երկրներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP