Սփյուռքի մեր գործարարներին հրավիրում ենք Հայաստան, որպեսզի նրանք իրենց հայրենիքում բարձրանան և բարձրացնեն. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+34.09 oC

Սփյուռքի մեր գործարարներին հրավիրում ենք Հայաստան, որպեսզի նրանք իրենց հայրենիքում բարձրանան և բարձրացնեն. վարչապետ

20:18 24.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է  Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը:
Վարչապետը ՀՄԸՄ-ի բոլոր անդամներին ջերմորեն շնորհավորել է 100-ամյա հոբելյանի առթիվ և խորհրդանշական համարել, որ հոբելյանական միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում կայացած դրամատիկ քաղաքական իրադարձությունների ժամանակաշրջանում:

«Թույլ տվեք ասել, որ վերջերս Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ըստ էության կյանքի է կոչել Հոմենեթմենի կարգախոսը՝ բարձրացիր և բարձրացրու: Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում. խեղճացած, կռացած քաղաքացին վեր կացավ, բարձրացավ և բարձրացրեց իր հայրենիքը, իր հայրենիքի անունը, իր կարգավիճակը սեփական հայրենիքում և այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամուր կանգնած է իր ոտքերի վրա՝ ուղիղ ողնաշարով և հպարտ հայացքով: Սա շատ կարևոր ձեռքբերում է, բայց սա ամենը չէ, ինչին մենք ուզում ենք հասնել:

Մենք պետք է շարունակենք մեր ընդհանուր կարգախոսի իրականացումը և շարունակենք բարձրանալ ու բարձրացնել մեր հայրենիքը: Բավարար չէ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր ամուր կանգնած է իր ոտքերի վրա բարձր և բարձրացրած իր երկրի, պետության հեղինակությունը: Մենք հույս ունենք, որ Հայաստանի քաղաքացին շարունակելու է իր ընթացքը, զարգացնելու է, ճախրելու է, թռչելու է մեր ազգային և պետական երազանքների մակարդակի:

Մենք այսօր բոլորին կոչ ենք անում, սիրելի հայրենակիցներ, եկեք միասին՝ ազգովի բարձրանանք և բարձրացնենք, մենք սփյուռքի մեր գործարարներին հրավիրում ենք Հայաստանի Հանրապետություն, որպեսզի նրանք իրենց հայրենիքում, բարձրանան և բարձրացնեն, բարձրանան՝ իրենց քաղաքացիական գիտակցությամբ, օրենքի առաջ իրենց ունեցած պարտավորության գիտակցությամբ և բարձրանան իրենց անձնական, թիմային, գործարար հաջողությունների բերումով:

Մենք այսօր Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի պետական ծառայողներին կոչ ենք անում, ասում ենք՝ բարձրացեք և բարձրացրեք մեր հայրենիքը, բարձրացեք ձեր ծառայության մեջ, ոչ թե անձնական շնորհների, ձեռքբերումների մեջ, այլ անձնական ծառայության մեջ մեր հայրենիքին և մեր ժողովրդին: Եվ մենք ուզում ենք արձանագրել, որ մեզնից յուրաքանչյուրի բարձրանալն իր հետևից պետք է բարձրացնի ուրիշներին, ոչ թե ցածրացնի, ոչ թե հուսահատության, հուսալքության և արտագաղթի անդունդը նետի մեր մյուս հայրենակիցներին: Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը չափազանց կարևոր դեր է ունեցել մեր ժողովրդի պատմության մեջ և շարունակում է ունենալ սկսած հայ ժողովրդի շրջանում մարմնամարզական, մարմնակրթական ավանդույթների սերմանումից, շարունակելով որբախնամ, հայապահպան առաքելությամբ:

Խորհրդանշական է, որ Կոստանդնուպոլսում հիմնված ՀՄԸՄ-ի 100-րդ տարեդարձը նշվում է անկախ և ազատ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Սա խորհրդանշում է նաև ապագայի մասին մեր պատկերացումը: Ինչպես ՀՄԸՄ-ն Կոստանդնուպոլսի տափաստաններից այս 100 տարվա ընթացքում բարձրացավ դեպի Հայաստանի Հանրապետություն, բառիս բուն և փոխաբերական իմաստով, այնպես էլ մենք հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի հրավիրում ենք բարձրանալ Հայաստան և բարձրացնել Հայաստանը: Սա է այն առաքելությունը, որ մեզ միավորում է և այս առաքելության մեջ մենք անկասկած պետք է հաղթենք: Եվ ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ ու երջանիկ», – ասել է վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոկովիչը, Մոդրիչը, Կովաչիչը և Չեֆերինն արձակուրդի ժամանակ հանդիպել են Խորվաթիայում

13:50 24.07.2025

Ջոկովիչը, Մոդրիչը, Կովաչիչը և Չեֆերինն արձակուրդի ժամանակ հանդիպել են Խորվաթիայում

Սերբ լեգենդար թենիսիստ Նովակ Ջոկովիչը, Մադրիդի «Ռեալի» լեգենդ, իսկ այժմ «Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, «Մանչեսթեր Սիթիի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն արձակուրդի ժամանակ հանդիպել են Խորվաթիայում։ Նրանք այցելել են Վելա Ստուպա կղզի, որը գտնվում է Ադրիատիկ ծովի Կորչուլա կղզիների խմբում։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 24-29-ը

13:37 24.07.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 24-29-ը

Երևանում հուլիսի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 24-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-29-ին կեսօրից հետո, […] ...

Վարչապետը տիկնոջ հետ ժամանել է Ալթայի Հանրապետություն

13:28 24.07.2025

Վարչապետը տիկնոջ հետ ժամանել է Ալթայի Հանրապետություն

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի Հանրապետություն: Օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել են Ալթայի Հանրապետության ղեկավար Անդրեյ Տուրչակը, Ալթայի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Պրոկովևը և Գորնի Ալթայի քաղաքապետ Օլգա Սաֆրոնովան։ Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Նիկոլ Փաշինյանն Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության […] ...

Բաստիան Շվայնշտայգերն ու Անա Իվանովիչը  բաժանվել են

13:25 24.07.2025

Բաստիան Շվայնշտայգերն ու Անա Իվանովիչը բաժանվել են

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 2014 թվականի աշխարհի չեմպիոն Բաստիան Շվայնշտայգերը և աշխարհի նախկին առաջին ռակետ Անա Իվանովիչը բաժանվել են 9 տարվա ամուսնությունից հետո, հայտնել է թենիսիստուհու փաստաբանը։ Նա բաժանման պատճառ է նշել «անհաղթահարելի տարաձայնությունները» և հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալուց։ Bild-ն էլ հաղորդում է, որ զույգը շարունակում է փաստացի ամուսնացած մնալ՝ չնայած այն հանգամանքին, որ […] ...

Հանրապետության որոշ հատվածներում այսօր սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

13:15 24.07.2025

Հանրապետության որոշ հատվածներում այսօր սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:59 24.07.2025

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 25-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի 6-րդ, 9-րդ և 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP