19:59 02.02.2022
Գյումրիի թանգարաններում հազարավոր գտածոների, պատմական արժեք ունեցող ցուցանմուշների, գյումրեցու կենցաղն ու զբաղմունքները ներկայացնող միջավայրերից բացի, ցուցադրության են հանվել ալեքպոլցիներին բնորոշ 18-19-րդ դարերի հագուստն ու տարազները: Այն ամբողջությամբ սերում է Բարձր Հայքի տարազից, որտեղ պահպանված են հայկական մանրանկարչությանը բնորոշ զարդակարերն ու ձևվածքները:
Նախորդ դարերում կանայք ու աղջիկները ազգային տարազի հետ միասին կրում էին յուրօրինակ գլխազարդեր, որոնք հանդիսանում էին կանացիության, նրբության ու հավերժական գարնան խորհրդանիշներ։ Թանթանաները ևս իրենց տեսքով ու կտորի որակով ընդգծել են կնոջ դիրքը հասարակությունում:
«Այս հինգ թանթանաները պատկանել են ավելի հարուստ կանանց, աշխատանքը գնահատելով՝ կարելի է ասել, որ ավելի թանկարժեք են, քան ցուցադրվող նմուշներից մեկը, որը պատրաստված է եղել հասարակ կտորից՝ քաշմիրից, ու խիստ վնասված էր։ Բոլոր թանթանաների վրա փոքրիկ ծաղիկները ամրացված են մետաղալարերով, որոնք ասեղնագործված են, և մեզ մետաղալարերը նկատելի չեն»,- պատմում է Գյումրիի պատմության թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը։
Ալեքպոլցի կանայք իրենց թանթանաների պատրաստումը վստահում էին միայն հմուտ վարպետուհիներին։ Հետագայում ալեքպոլցի կանայք թանթանայի հետ միասին կրել են նաև հատուկ թասակներ, որոնք նախատեսված են եղել գլխանոցները մաշվելուց ու կեղտոտվելուց պաշտպանելու համար: Ցուցադրության ներկայացված թանթաներից մեկը նաև ռեստավրացիայի է ենթարկվել:
«Թանթանայի վրայի վարդերը հատ-հատ վերականգնվել են Լուսինեի կողմից, որը Երևանում գործող «Տարոն» կենտրոնի տնօրենն է և շատ կարևոր գործունեություն է ծավալում մեր զարդանախշերն ու ասեղնագործությունը պահպանելու հարցում։ Ավետիք Իսահակյանի մոր թանթանան նույնպես նա է վերականգնել»,- ասում է Ինգա Ավագյանը։
Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում ցուցադրվող շիրակցի կանանց ու տղամարդկանց տարազների ամբողջական հավաքածուում տեղ գտած ցուցանմուշները առանձնանում են հայկական ասեղնագործության տիպիկ զարդանախշերով: Թանթանաների հետ միասին կանայք կրել են փուշիներ ու գոգնոցներ, որոնք ունեցել են խորհրդանշական իմաստ ամուսնացած կնոջ համար:
Հայկական բնակավայրերին բնորոշ տարազները մինչ օրս դեռ մասնագետներն ուսումնասիրում են, փորձում բացահայտել ու պահպանել հայկական կարատեսակներն ու ազգային հագուստին բնորոշ ձևվածքները: Որոշ գիտաշխատողների հետաքրքրության առարկա են նաև ալեքպոլցի թանթանագործ վարպետների պատրաստած գլխանոցները, որոնք ուսումնասիրելու համար շատերն են այցելում Գյումրի:
«Գալիս են տարբեր մարզերից ու Երևանից, գիտաշխատողներին հետաքրքրում է թանթանայի պատրաստման տեխնիկան և թե ինչ զարդարանքներ էին օգտագործում Շիրակի տարածաշրջանում։ Մենք ունեցել ենք թանթանա կարող վարպետներ, որոնց տեխնիկան մինչև այսօր, կարելի է ասել, դեռ գտնված չէ»,- նշել է Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի գիտաշխատող Անահիտ Կարապետյանը։
Գյումրիի թանգարաններում ցուցադրվում են նաև վարպետների ձեռագործ գոտիներ, որոնք եղել են ազգային տարազի բաղկացուցիչ մաս: Դրանք պատրաստել են հատուկ պատվերով, անվանական գոտիների վրա պատկերել են նաև կենաց ծառի, պտղաբերության հայկական սիմվոլները: Գյումրիի թանգարաններում, ռեստավրացիայից հետո, ցուցադրության կհանվեն ֆոնդերում պահվող եզակի նոր ցուցանմուշներ:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...