19:57 03.02.2022
90-ականներին հատված ծառերի տեղը լրացնել ամբողջությամբ այս 30 տարիների ընթացքում չի հաջողվել։ Որոշ անտառային հատվածներ լրիվությամբ են հատվել մութ ու խավար տարիներին ջերմություն ապահովելու համար։ Դրանց տեղում անտառային գոտիների վերականգնումը շարունակվում է։ Անտառային հողերը Շիրակի մարզում 4200 հա են, որից միայն 2300-ն է անտառապատ։ Հողերի մի մասը վերականգնման համար նպաստավոր չէ արդեն ու թողնված է բնական վերաճին։ Միայն 2021 թվականին Շիրակի մարզում անտառածածկույթն ավելացել է մոտ 10 հա-ով։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի անտառտնտեսության տնօրենի պաշտոնակատար Վասյա Արշակյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշել է, որ ևս 3 հա-ի վրա ծառատունկ նախատեսվում է ապրիլին․
«Ամեն տարի 10-20 հա-ով ծառ տնկենք, մի 10 տարի հետո 200-300 հա-ով կավելացնենք։ Ուղղակի տարածքների խնդիրն է, անտառային հողերն արդեն էլ չեն համապատասխանում նոր անտառներ հիմնելուն»։
Բնակլիմայական պայմանները Շիրակի մարզում բարենպաստ չեն անտառային կուլտուրաների համար, հիմնականում աճում են չորասեր ծառատեսակներ՝ սոճի և հացենի, որոնց բավարար է արմատային համակարգով հողից ստացած խոնավությունը։ Աշնանային ծառատունկի ժամանակ արդեն տնկել են նաև կեչի և վայրի խնձորենի, որոնց 80 տոկոսը կպչողականություն ապահովել են։
Նորատունկ անտառային տարածքները ծառատունկից հետո ցանկապատվում են, որ տնկիները չդառնան անասնակեր։ 7-8 տարի հետո նոր տնկին դառնում է լիարժեք ծառ։ Գյումրիի անտառտնտեսության անտառային կուլտուրաների ինժեներ Համլետ Սարուխանյանը ներկայացրել է անտառ դառնալու ճանապարհին նորատունկ ծառերի հետ տարվող աշխատանքները։
«Սկզբից տնկիները խիտ ենք տնկում, 60 սմ հեռավորության վրա, իսկ 6-7 տարի հետո սկսում ենք նոսրացումը՝ դա անհրաժեշտ աշխատանք է։ Այսինքն՝ արդեն 2-3 մետրի վրա մի ծառ ենք թողնելու, որպեսզի անտառը զարգանա»։
Անտառը ևս պետք է ունենա հստակ դասավորություն, ծառերը լինեն շարքով, միմյանցից հավասար հեռավորության վրա։ Այս կարգով Շիրակում մեկ անտառ կա, մյուսները փորձում են ժամանակի ընթացքում համապատասխանեցնել այդ նորմին։ Դրա համար կատարվում են միայն սանիտարական հատումներ և նոսրացում։ Իսկ ժամանակին կատարված նոսրացումն ու մշակումն անտառային նորմատիվ տարածք է ապահովում։
Անտառներում հատումներ կատարելու իրավասություն ունի միայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, կտրված ծառերը հենց ՊՈԱԿ-ն էլ վաճառում է, իսկ բնական ճանապարհով չորացած կամ փտած ճյուղերն անտառտնտեսությունը տրամադրում է տարածքի բնակիչներին։ Ամեն դեպքում Գյումրիի անտառտնտեսության տարածքում անտառախախտման դեպքեր գրանցվում են։ 2021-ին ապօրինի ծառահատման չորս դեպք է արձանագրվել։ 3 դեպք անտառապահները բացահայտել են գարնանը, մեկը՝ աշնանը։
«Եթե չեմ սխալվում, 268 հատ տարբեր տրամաչափի ծառեր էին կտրել։ Ընդհանուր խորանարդը երևի որպես վառելափայտ չէին օգտագործելու, ինչ-որ այլ նպատակով։ Դրանք բոլորը սոճիներ էին, որոնք կտրելուց հետո էլ չեն աճում»,- նշել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի անտառտնտեսության պահպանության գծով փոխտնօրեն Մկրտիչ Ալեքսանյանը։
Անտառահատումների դեպքերով հարուցված են քրեական գործեր, մի մասի նախաքննությունն ավարտվել է։ Շիրակի մարզը չորս անտառպետություն ունի, յուրաքանչյուրը՝ 5-6 պահպանության տարածքով, բայց ամեն մի տարածքի համար կա պատասխանատու մեկ անտառապահ, որի պահպանության գոտին 10 հա-ից ավելին է։
08:30 01.05.2025
ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․ Քիթ ՔելլոգԱՄՆ-ը չի հրաժարվում ուկրաինական հակամարտության կարգավորման իր միջնորդական ջանքերից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ «Չեմ կարծում»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան հարցի։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները վախենում են, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ […] ...
08:24 01.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելքՄայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
08:13 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:05 01.05.2025
«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» հետ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։ «Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց […] ...
08:00 01.05.2025
ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժածՄայիսի 1-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա երկու տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...