ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել թռչնամսի, ախտորոշիչ ծառայությունների, դեղերի, կաթի և կաթնամթերքի, առևտրային ցանցերի ոլորտներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել թռչնամսի, ախտորոշիչ ծառայությունների, դեղերի, կաթի և կաթնամթերքի, առևտրային ցանցերի ոլորտներում

15:34 03.02.2022

ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել թռչնամսի, ախտորոշիչ ծառայությունների, դեղերի, կաթի և կաթնամթերքի, առևտրային ցանցերի ոլորտներում

Ի՞նչ նպատակով է ՄՊՀ-ն ոլորտային ուսումնասիրություններ իրականացնում, ինչպե՞ս են ընտրվում ոլորտները, 2021 թվականին ո՞ր ոլորտներում են ուսումնասիրություններ իրականացվել:

ՄՊՀ Մեթոդաբանության և շուկաների վերլուծության վարչության պետի պաշտոնակատար Աննա Պետրոսյանը ստորև ներկայացվող հրապարակմամբ անդրադարձել է այս և այլ հարցերի։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսական մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման և սպառողների շահերի վնասման հնարավոր դեպքերը պարզելու, ՀՀ-ում բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր ապահովելու նպատակով իրականացնում է ոլորտային ուսումնասիրություններ, որոնց միջոցով հսկողություն է իրականացվում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթների պահպանման նկատմամբ:
Յուրաքանչյուր տարի իրականացվում է նվազագույնը 5 ոլորտային ուսումնասիրություն։ Ոլորտների ընտրությունն իրականացվում է՝ հաշվի առնելով ապրանքի կամ ծառայության լայն սպառումը, սոցիալական կարևոր նշանակությունը, կամ տվյալ պահին առավել արդիական լինելու հանգամանքը։
2021 թվականին Հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել հետևյալ 5 ոլորտներում՝
🔵 Թռչնամիս
🔵 Ախտորոշիչ ծառայություններ
🔵 Դեղեր
🔵 Առևտրային ցանցեր
🔵 Կաթ և կաթնամթերք
🔷 Թռչնամսի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության շրջանակում հիմնականում դիտարկվել են ինչպես ներմուծվող, այնպես էլ ՀՀ տարածքում արտադրվող թռչնամսի շրջանառության ամբողջ շղթան, ձեռքբերման և արտադրական գործընթացները, ոլորտի իրավական կարգավորումները, սակագնային քվոտայի ազդեցությունը շուկայի վրա, ինչպես նաև միջազգային տենդենցները։
🔷 Ախտորոշիչ ծառայությունների տեսանկյունից տարանջատվել են ճառագայթային, լաբորատոր և ներզատական ախտորոշումները։ Հիմնական ուսումնասիրությունն իրականացվել է ճառագայթային ախտորոշման ոլորտում, որն էլ իր հերթին բաժանվել է ցածր տեխնոլոգիական և բարձր տեխնոլոգիական ծառայությունների։ Առավել մանրամասն դիտարկվել են համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) և ռադիոիզոտոպային հետազոտությունների գները, պետության կողմից տրվող փոխհատուցումները և ոլորտում առկա մուտքի խոչընդոտները։
🔷 Դեղերի շրջանառության ոլորտում առանձնացվել են սրտային հիվանդությունների ժամանակ օգտագործվող վազոդիլացնող և այլ դեղամիջոցները, դիտարկվել է իրացման ամբողջական շղթան, ինչպես նաև վերլուծվել է ոլորտում գործող խոշոր տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը, ոլորտը կարգավորող իրավական դաշտը։
🔷 Առևտրային ցանցերի գործունեության ոլորտում ուսումնասիրվել են առևտրային ցանցերի և մատակարարների միջև առկա փոխհարաբերությունները, դիտարկվել են առավել շատ սպառվող ապրանքների մասով առևտրային ցանցերի բանակցային ուժեղ դիրքի հնարավոր դրսևորումները, ինչպես նաև վերլուծվել է խոշոր առևտրային ցանցերի վարքագիծը։
🔷 Կաթնամթերքի շուկայում դիտարկվել է կաթի մթերման և կաթնամթերքի արտադրության շղթան, կաթ մթերողների հնարավոր ազդեցությունը կաթի մթերման պայմանների վրա։
Ուսումնասիրվող ոլորտների վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու, ինչպես նաև մրցակցային խնդիրները վեր հանելու նպատակով հանդիպումներ են կազմակերպվել ինչպես տնտեսավարող սուբյեկտների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց հետ, քննարկվել են վերջիններիս կողմից բարձրացված խնդիրները, հարցումներ են իրականացվել սպառողների շրջանում։
Նշված ոլորտների վերաբերյալ վերլուծությունների արդյունքներն առավել մանրամասն կհրապարակվեն առաջիկայում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալը

21:35 08.06.2025

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալը

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղում։ Խաղը տեղի ունեցավ Շտուտգարտում։ Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն բացեց խաղի հաշիվը 45-րդ րոպեին։ Իսպանական «Ռեալի» հարձակվողի համար այս գոլը 50-րդն էր Ֆրանսիայի հավաքականում։ Նա դարձավ երրորդ խաղացողը, որը հասավ այս ցուցանիշին՝ Օլիվիե Ժիրուից (57) և Թիերի Անրիից (51) հետո: […] ...

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

21:16 08.06.2025

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Վնուկովո օդանավակայանի տանիքը վնասվել է ուժեղ անձրևի, կարկուտի և փոթորկի պատճառով, հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Տանիքը վնասվել է, ինչը հանգեցրել է տերմինալի ներսում ջրհեղեղի», – նշվում է հայտարարության մեջ։ Փոփոխվել է որոշ չվերթների ժամանակացույցը, այդ թվում նաև դեպի Երևան չվերթը։ Մամուլի ծառայությունը նշել է, որ բոլոր ռեսուրսներն օգտագործվել են վատ եղանակի հետևանքները վերացնելու և […] ...

Քննարկվել են էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցեր

21:06 08.06.2025

Քննարկվել են էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցեր

Հունիսի 7-ին դեսպան Գ․ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորս գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։ ...

Ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը

20:53 08.06.2025

Ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը

Կառավարության` ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը, մեծացնում են արտադրական ծավալները, արտահանման ճանապարհներն էլ՝ դիվերսիֆիկացնում: Այս մասի ն հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Արագածոտնի Ոսկեվազ համայնքում վարդեր աճեցնող ջերմոցային տնտեսությունից այսօր տարեկան 10 միլիոն ծաղիկ են հավաքում: Սպառում են տեղական շուկայում, արտահանում են ԵԱՏՄ երկրներ, նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար: Մանրամասները՝ […] ...

ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող է

20:34 08.06.2025

ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող է

Հունիսի 8-ին՝ ժամը 19․10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ […] ...

Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել

20:19 08.06.2025

Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել

Տարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...

BACK_TO_TOP