19:41 04.02.2022
Տարիներ շարունակ Հայաստանը համարվել է տարեց տուրիզմի երկիր։ Այստեղ զբոսաշրջությունը հիմնված է անցյալի թողած ժառանգության վրա։ Պատմական արժեքներն ու հնավայրերը կարևորելով, այսօր ոլորտի մասնագետները փորձում են այլ ուղղություններ զարգացնել, որն ըստ էության առնչվում է ակտիվ տուրիզմին նաև։ Օրինակներից մեկը սպորտային զբոսաշրջության ակտիվացումն է, որը դրական միտումներ է ցույց տալիս Աշոցքում։ Իսկ ընդհանուր առմամբ զբոսաշրջիկին ակտիվ տուրիզմի շատ քիչ առաջարկներ կան։
«Վերջին մի քանի տարին դինամիկ զարգացում կա ակտիվ տուրիզմի՝ սպորտային, ինդիվիդուալ տուրիզմի, որը, բնականաբար, երիտասարդացնում է զբոսաշրջիկների հոսքը»,-ShantNews.am-ի հետ զրույցում նշել է զբոսաշրջության մասնագետ Ալեքսան Տեր-Մինասյանը։
Հասարակությունը հիմա մարդկային բնական շփման պակաս ունի, որն առավել խորացավ աշխարհին պատուհասած համավարակի պատճառով։ Այս ոլորտը ևս էական ազդեցություն կարող է ունենալ այդ բացը լրացնելու հարցում։ Զբոսաշրջային խմբերին ավելի շատ ուղղորդել է պետք դեպի գյուղական բնակավայրեր, այստեղ էլ հարկավոր է չսահմանափակվել միայն պատմություններ ներկայացնելով, այլ ունենալ մարդակենտրոն պատմություններ, դա հետաքրքիր է հենց օտարերկրացու համար։
«Մենք կարող է շատ հետաքրքիր թանգարաններ ունենանք, շատ հետաքրքիր ճարտարապետություն, բայց առանց մարդու, էդ բոլորը շատ թույլ կդառնա, ընդամենը դասագրքային ինչ-որ բան։ Շատ անգամ մենք հուշարձաններ կամ հենց գյուղը ներկայացնում ենք առանց էդ օրվա ապրող մարդկանց»,- նշում է զբոսաշրջության մասնագետ Ալեքսան Տեր-Մինասյանը։
«Տուրիստը որ գալիս է, ավելի շատ կուզե ազգային մշակույթ տեսնել, շփվել ժողովրդի հետ։ Գյուղական տուրիզմը թույլ է տալիս զբոսաշրջիկին ավելի մոտիկից հասկանալ մշակույթը, ծանոթանալ հայերին»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Զբոսաշրջիկներին գրավելու համար հարկավոր է նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացում։ Շարունակաբար ոլորտի մասնագետները շեշտում են ճանապարհների վիճակը։ Շիրակի մարզում վերջին տարիներին ճանապարհների նորոգումների առումով բավականին մեծ աշխատանքներ են տարվել, իսկ որոշ ծառայությունների, տրանսպորտային հանգույցի գործունեության ուղղությամբ դեռ անելիքները շատ են։
Համավարակը զգալի հարված հասցրեց տուրիզմի ոլորտին, և այս ընթացքում հնարավոր եղավ կայուն պահել միայն ներքին զբոսաշրջության հաշվին։ Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ փակ սահմաններն ու հակահամաճարակային սահմանափակումները մեկ այլ դրական հետք թողեցին, ըստ այդմ՝ սկսեցին ոլորտի զարգացմանն ուղղված այլընտրանքային ծրագրեր մտածել, որտեղ օգտագործվում են երիտասարդության ներուժը և նոր տեխնոլոգիաները։
«Ամբողջ աշխարհը դարձել է ավելի ագրեսիվ ու լարված․ զբոսաշրջությունն ունի շատ հետաքրքիր թուլացման ֆունկցիա, իսկ հատկապես երիտասարդների փոխանակման, փոխայցելությունների ծրագրերը մեր ամենակարևոր պոտենցիալն են»,- նշում է Ալեքսան Տեր-Մինասյանը։
«Երիտասարդների քաղաք» ծրագիրը հենց այդ նպատակին է ուղղված։ Եվրոպական միության աջակցությամբ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը իրականացրել է «Երիտասարդների քաղաք․ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում» ծրագիրը, որի արդյունքների ամփոփումը տեղի է ունեցել Գյումրիում։
Երիտասարդներին հնարավորություն է տրվել զբոսաշրջության ոլորտում բիզնես գաղափարներ կյանքի կոչել, ինչը նաև կբերի երիտասարդների շրջանում զբաղվածության խթանման։ Այդ նպատակով օգտագործելով նաև իրենց բնակավայրի մշակութային ժառանգությունն ու ավանդույթները։
Զբոսաշրջությունը քաղաքներից, պատմական վավերագրությունից դուրս բերելու, ժամանակակից մարդուն դերակատար դարձնելու, դեպի մարզեր ու գյուղական բնակավայրեր զբոսաշրջիկին ուղղորդելու ծրագրերն ընթացքի մեջ են։ Դրանց արդյունքներից խոսել ոլորտի փորձագետները դեռ վաղ են համարում։
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը վերջին երկու տարում նվազել է, հիմնական պատճառն էլ համավարակն է։ 2021-ին Հայաստան է եկել մոտ 85 հազար զբոսաշրջիկ։ Զբոսաշրջային հոսքի պիկը համարվում է 2019 թվականը, երբ Հայաստան է ժամանել 1 մլն 900 հազար զբոսաշրջիկ։
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...