20:33 07.02.2022
Հարավաֆրիկյան սառցահատը մեկնել է՝ որոնելու Հարավային բևեռի հայտնի հետախույզ անգլո-իռլանդացի Էռնեստ Շեքլթոնի նավը, որը խորտակվել է 1915 թվականին արշավի ժամանակ, հայտնում է The Guardian-ը։
SA Agulhas II սառցահատը հեռացել է Քեյփթաունից շաբաթ առավոտյան՝ փետրվարի 5-ին: Անձնակազմը բաղկացած է 46 հոգուց և 64 հոգանոց արշավախմբի անդամնեերից: Endurance22 կոչվող որոնողական արշավը կտևի 35- 45 օր: Հետազոտողները կանխատեսում են դժվարին ճանապարհորդություն, քանի որ նավը պետք է նավարկի հաստ սառույցի և ծայրահեղ ցրտի միջով:
1915 թվականին խորտակված Էռնեստ Շաքլթոնի նավից մինչ այժմ ոչ մի հետք չի հայտնաբերվել: Հիմա նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ թիմը ցանկանում է գտնել բեկորները և հետազոտել դրանք՝ օգտագործելով երկու ստորջրյա դրոններ։ Եթե դա հաջողվի, նավը կսկանավորվի 3D-ով և ամբողջ ընթացքը կհեռարձակվի իրական ժամանակում:
Endurance22-ի տնօրեն Մենսուն Բաունդն ասել է, որ իր թիմը հուսով է, որ կկարողանան գտնել 110 տարի առաջ խորտակված նավը: Որոոնողական աշխատանքները իրականացվեու են ուլտրամանուշակագույն ճառագայթների օգտագործմամբ:
1915 թվականին Էնդուրանսը հայտնվել էր Ուեդելի ծովում և խորտակվել մոտ 3000 մետր խորության վրա։ Շեքլթոնը թիմի հետ ստիպված եղավ փախչել նավակներով, որոնցով նրանք աննախադեպ ճանապարհորդություն կատարեցին Հարավային օվկիանոսով: Անձնակազմի բոլոր անդամները ողջ մնացին, միսկ Շեքլթոնը դարձավ Բրիտանիայի գլխավոր ժողովրդական հերոսներից մեկը:
Թեև Endurance-ի խորտակման վայրը հայտնի էր, բայց Ուեդելի ծովի այդ հատված՝ Անտարկտիդայի թերակղզու Լարսենի սառցե շերտերից դեպի արևելք շատ դժվար է հասնել նույնիսկ ժամանակակից սառցահատների համար:
19:30 25.06.2025
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին20:58 25.06.2025
Սպերցյանը «Մանչեսթեր Յունայթեդի», ՊՍԺ-ի, «Ատալանտայի», «Բրենթֆորդի» և «Այաքսի» ուշադրության կենտրոնում էՀայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է եվրոպական մի շարք թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, գրել է Tutto Atalanta-ն՝ հղում կատարելով L’Eco di Bergamo-ին։ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այստեղ Սպերցյանին դիտարկում են որպես թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշին փոխարինող։ Պորտուգալացի ֆուտբոլիստը, չնայած մերժել է կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու առաջարկը, ամառային տրանսֆերային […] ...
20:48 25.06.2025
ԱՄՆ-ը կքննարկի Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգերի մատակարարման հարցըՄիացյալ Նահանգները կքննարկի Կիևի իշխանություններին լրացուցիչ ՀՕՊ համակարգեր, մասնավորապես՝ Patriot, մատակարարելու հնարավորությունը, սակայն այդ համակարգերն անհրաժեշտ են հենց Վաշինգտոնին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Հաագայում կայացած մամուլի ասուլիսում։ «Կիևի իշխանությունները ուզում են հակահրթիռային համակարգեր, Patriot համալիրներ, մենք կուսումնասիրենք, թե արդյոք կարող ենք դրանցից մի քանիսը տրամադրել։ Գիտեք, դրանք չափազանց […] ...
20:40 25.06.2025
Էրդողանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվիՍտամբուլում ընթացող բանակցություններում Ուկրաինայում հրադադարի և խաղաղության հնարավորության պատուհան է բացվել։ Այս մասին Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հույս հայտնելով ուկրաինական հակամարտության արագ կարգավորման վերաբերյալ։ Հեռարձակումը վարել է TRT Haber հեռուստաալիքը։ «Մենք կարծում ենք, որ Ստամբուլում բանակցությունները հնարավորություն են բացել հրադադարի և երկարատև խաղաղության համար։ Սա […] ...
20:30 25.06.2025
Գոռ Երիցյանը պարտություն է կրելԿիսամիջին քաշային կարգում հանդես եկող պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը (20-2) Կալիֆոռնիայի Սանտա Ինես քաղաքում մենամարտ է անցկացրել ամերիկացի Վերնոն Բրաունի (14-2) հետ: Երիցյանը 7-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկվել և պարտություն կրել: Մինչև 7-րդ ռաունդը հայ բռնցքամարտիկը միավորներով առավելություն է ունեցել: ...
20:25 25.06.2025
Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում ունի ռազմավարական նշանակություն երկու երկրների համարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ «Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում ունի ռազմավարական նշանակություն երկու երկրների համար, հայտնում են նախարարությունից։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտին։ Խուդաթյանն ընդգծել է, որ այս ոլորտում համագործակցության հսկայական ներուժ կա, […] ...
20:17 25.06.2025
Պետության ու քաղաքացիների անվտանգության հետ խաղերն ավարտված են. Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված հեղաշրջման հերթական փորձն այլևս նորություն չէ։ Գրեթե միշտ նույն շրջանակներն են, նույն անփույթ ձեռագրով, այս անգամ նաև եկեղեցական քողի տակ, նույն նենգությամբ ու նույն արհամարհանքով ժողովրդի հանդեպ՝ նրան անվանելով էշ, ժեխ ու անասուն։ Չկարողանալով համակերպվել իրենց պարտությանը՝ 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած և […] ...