21:50 07.02.2022
Դաշինքի անդամ երկրների մոտ 40 տոկոսը դեմ կլինի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, Politeka հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության նախկին նախագահ, գեներալ Նիկոլայ Մալոմուժը։
Նրա խոսքով՝ Կիևը մոտ ապագայում չպետք է հույս դնի այդ ուղղությամբ դրական առաջընթացի վրա. շատ երկրներ չեն աջակցի ուկրաինական կողմի մասնակցությանը նույնիսկ դաշինքին անդամակցելու գործողությունների ծրագրին:
Ուկրաինայի շուրջ պառակտման մասին հարցին ՆԱՏՕ-ն պատասխանել է․
«Մենք նախատեսում ենք, որ ինչ-որ տեղ ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրներ կամ դեմ կլինեն, կամ ձեռնպահ կմնան, այսինքն՝ ինչ-որ տեղ 40 տոկոսը չի ընդունի մեր նախաձեռնությունը մուտքի վերաբերյալ»,- ընդգծեց գեներալը։
Մալոմուժը պնդում է, որ Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցը այսպես թե այնպես քննարկվել է Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հանդիպման ժամանակ։ Նա նաև հիշեցրել է Պետդեպարտամենտի հայտարարությունն այն մասին, որ Կիևին հավանություն չի տրվի դաշինքին անդամակցել առնվազն տասը տարի։ Ելնելով դրանից՝ պետք է ենթադրել, որ «ոչ ոք իրավիճակն ավելի չի վտանգի»,- ամփոփել է գեներալը։
Ուկրաինայի Գերագույն Ռադան 2014 թվականի դեկտեմբերին փոփոխել է երկու օրենք՝ հրաժարվելով պետության «բլոկից դուրս» կարգավիճակից։ 2019 թվականի փետրվարին երկրի խորհրդարանը փոփոխություններ է ընդունել սահմանադրության մեջ՝ ամրագրելով դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ զարգացման ուղին։ Ուկրաինան դարձել է վեցերորդ պետությունը, որը ստացել է հզորացված հնարավորություններով Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերոջ կարգավիճակ։
Ռուսաստանը անցյալ դեկտեմբերի վերջին հրապարակել է ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծերը։ Մոսկվան, մասնավորապես, իր արևմտյան գործընկերներից պահանջում է իրավաբանական երաշխիքներ՝ հրաժարվելու դաշինքի հետագա ընդլայնումից դեպի արևելք, ուկրաինական դաշինքին միանալուց և հետխորհրդային երկրներում ռազմաբազաներ հիմնելուց։ Առաջարկությունները պարունակում են նաև կետ Ռուսաստանի սահմանների մոտ հարվածային զենք չտեղակայելու և Արևելյան Եվրոպայում դաշինքային ուժերի 1997 թվականի դիրքեր դուրս բերելու մասին։
13:12 30.04.2025
Մոդին մայիսի 9-ին Մոսկվա չի մեկնի13:07 30.04.2025
Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա․ ՓաշինյանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Լիբերալ կուսակցությանն ու կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Մարկ Քարնիին: Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Մարկ Քարնիին և Lիբերալ կուսակցությանը` Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների […] ...
13:00 30.04.2025
Շրջանառության հարկ վճարողները 2025 թ․ առաջին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ըՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական […] ...
12:55 30.04.2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված հեռագրում նշված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի […] ...
12:50 30.04.2025
Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանին, Վասիլի Գլուխովին և Վիկտոր Պոպովին։ Հանդիպմանը մասնակցում էին Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, այլ պատասխանատուներ։ Քննարկման առանցքում Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության հետ կապված հարցերն էին։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման […] ...
12:44 30.04.2025
Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն․ ReutersԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն՝ փոխհատուցմամբ, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իր ստացած էլեկտրոնային նամակը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր գերատեսչությունում աշխատանքների լայնածավալ վերակազմակերպման մասին՝ Պետդեպարտամենտը բյուրոկրատիայից ազատելու և անձնակազմը կրճատելու նպատակով։ «Մենք շարունակում ենք լսել արձագանքները և ցանկանում ենք մեր աշխատակիցներին հնարավորություն […] ...
12:39 30.04.2025
ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. ՈւոլցԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...