Քննարկվել է տուգանման բալային համակարգին վերաբերող օրենքի նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Քննարկվել է տուգանման բալային համակարգին վերաբերող օրենքի նախագիծը

15:42 08.02.2022

Խորհրդարանը փետրվարի 8-ին գումարած հերթական նիտերի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը խմբակցության որոշմամբ համարվել է արտահերթ հարց:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, որ  օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:

Հիմնական զեկուցողը նշել է, որ գործող օրենքով խախտվում են քաղաքացիների իրավունքները: Ըստ նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ արգելվում է նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունը: Գործող կարգավորումներով վարորդների համար միաժամանակ նախատեսվում է տուգանք դրամական միջոցների, նաև տուգանային միավորների մասով: Բոլոր վարորդներին տրվող 9 միավորն սպառվելու դեպքում առաջանում է վարորդական իրավունքի կասեցում: Գեղամ Մանուկյանի խոսքերով՝ դա առանձին պատասխանատվության միջոց է, որը զուգահեռ կիրառվում է այլ պատասխանատվության միջոցների հետ՝ նույն արարքի համար:

Հարակից զեկուցող ՀՀ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դիրքորոշումը: Պատգամավորն անդրադարձել է վիճակագրական որոշ տվյալների, ըստ որոնց, բալային համակարգը  դրական ազդեցություն է ունեցել Երևան քաղաքում ՃՏՊ-ների նվազեցման հարցում:

Անդրադառնալով հեղինակների՝ օրենքի նախագծի հակասահմանադրական համարող պնդմանը, Արմեն Խաչատրյանը նշել է, որ  այդ հարցը կարելի է վիճարկել միայն համապատասխան մարմնում՝ Սահմանադրական դատարանում: Նա կոչ է արել հեղինակներին հարցի սահմանադրականությունը վիճարկել հենց այնտեղ:

Կառավարության եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Փոխոստիկանապետի խոսքերով՝ գործող կարգավորումները լիովին համապատասխանում են ինչպես միջազգային իրավական սկզբունքներին, այնպես էլ ներպետական իրավակարգավորումներին:

Արա Ֆիդանյանն ընդգծել է, որ գործող կարգավորումներով նույն արարքի համար կրկնակի պատասխանատվություն նախատեսված չէ և առաջարկել է նախագծով քննարկվող՝ գործող օրենսգրքի հոդվածները թողնել անփոփոխ:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում նշել են, որ օրենքի նախագծով մատնանշած Սահմանադրության հոդվածը վերաբերում է «նույն արարքի համար կրկնակի չդատվելուն»: Իսկ բալային համակարգին վերաբերող կարգավորումներով իրավախախտումների համար կիրառվում է տուգանային միավոր: Գործող կարգավորումներով անձը ոչ թե պատասխանատվության է ենթարկվում նախորդ իրավախախտման համար, այլ այն դեպքում, երբ պարբերաբար կատարում է այնպիսի խախտումներ, որոնք հանրության համար վտանգ են ներկայացնում. արդյունքում անձը ենթարկվում է ավելի խիստ պատասխանատվության:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ բալային համակարգում կան խնդիրներ, և ներկայացված նախագիծը միտված է այդ խնդիրները բարձրաձայնելուն և լուծելուն: Պատգամավորն ընդգծել է, որ իրենց խմբակցությունը դիմելու է նաև Սահմանադրական դատարան:

Եզրափակիչ ելույթներում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատասխանել են հնչեցված հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP