Էստոնիան պատրաստվում է ընդունել ուկրաինացի փախստականներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+12.09 oC

Էստոնիան պատրաստվում է ընդունել ուկրաինացի փախստականներին

19:16 09.02.2022

Էստոնիայի  իշխանությունները հայտարարել են, որ ակտիվորեն աշխատում են Ուկրաինայում  հնարավոր լայնածավալ պատերազմի դեպքում փախստականների համար կացարաններ ապահովելու ուղղությամբ:

Էստոնիան, Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու դեպքում, պատրաստ է ընդունել 2000 փախստականի, եթե հրատապ անհրաժեշտություն լինի՝ մինչև 20000։ Այս մասին հայտարարել է երկրի սոցիալական պաշտպանության նախարար Սիգնե Ռիիսալոն, չորեքշաբթի՝ փետրվարի 9-ին, հայտնում է ERR-ը։

«Մենք չգիտենք, թե ինչպես կվարվեն ուկրաինացիները, եթե պատերազմ սկսվի, և արդյո՞ք Էստոնիան այն վայրն է, որտեղ նրանք առաջին հերթին կցանկանային գնալ, բայց, իհարկե, մենք պետք է պատրաստ լինենք, և այսօր մենք բավականին լավ պատրաստված ենք: Նորմալ ժամանակներում Էստոնիան  պատրաստ  է ընդունել մինչև 100 մարդու միջազգային պաշտպանության ներքո, բայց արտակարգ իրավիճակների դեպքում մենք հնարավորություն ունենք մինչև 2000 մարդու կացարան տրամադրել»,- ասել է Ռիիսալոն։

Միաժամանակ Ռիիսալոն «քիչ հավանական է» համարում, որ մեծ թվով՝ մինչև 20 հազար  ուկրաինացի ապաստան հայցողներ կգան Էստոնիա։ «Բայց եթե դրանք լինեն, մենք, իհարկե, լրացուցիչ բնակարաններ կփնտրենք նրանց համար»,- ասել է  նախարարը՝ հավաստիացնելով, որ երկրի իշխանությունները ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքով

10:00 30.04.2025

WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի սկզբին իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին ասել է, որ ցանկանում է ապահովել ամերիկյան նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը հնչել է Կարմիր ծովում նավերի վրա «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից Եմենի […] ...

Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը

09:52 30.04.2025

Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար […] ...

Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունը

09:50 30.04.2025

Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունը

Դատախազները խուզարկել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլի և նրա կնոջ՝ հարավային Սեուլի բնակելի համալիրում գտնվող բնակարանը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Խուզարկության պատճառը շաման Ջոն Սոնգ Բայի հետ կապերի կասկածներն էին, ում շուրջ սկանդալ էր ծագել։ Ենթադրվում է, որ նա ստացել է ադամանդե վզնոց և թանկարժեք պայուսակ Միասնական եկեղեցու ներկայացուցչից […] ...

Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»

09:39 30.04.2025

Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»

«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 50 մարդ

09:38 30.04.2025

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 50 մարդ

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում ավելի քան 50 պաղեստինցի է զոհվել, 113 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։ Գործակալության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 51, վիրավորվել՝ 113 մարդ։ Առողջապահության նախարարությունը նաև նշել է, որ անհայտ թվով մահացած մարդիկ շարունակում են մնալ ավերված շենքերի փլատակներում։ […] ...

Հնդկաստանը կրկին պնդել է, որ Պակիստանը խախտել է սահմանային հրադադարը

09:30 30.04.2025

Հնդկաստանը կրկին պնդել է, որ Պակիստանը խախտել է սահմանային հրադադարը

Պակիստանի զորքերը կրկին կրակ են բացել վերահսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիրի տարածքի մի քանի շրջաններում: Այս մասին հայտնել են Հնդկաստանի ցամաքային զորքերը։ «2025 թվականի ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը փոքր զենքերից կրակ են բացել Վերահսկողության գծի վրայով Նաուշերա, Սունդերբանի և Ախնուր հատվածների դիմաց՝ Ջամուի և Քաշմիրի միութենական տարածքում: «Հնդկական […] ...

BACK_TO_TOP