14:12 10.02.2022
Կառավարությունը հաստատել է Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը՝ շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակները կանոնակարգելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Հիմնավորման համաձայն՝ ներկայումս շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակներ հանդիսացող և նիկոտին պարունակող արտադրանքը, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կանոնակարգված չեն, ուստի դրանց նկատմամբ կիրառման և կատարման համար պարտադիր պահանջներ սահմանված չեն: Այս իրավական ակտի նպատակը Հայաստանում նոր արտադրատեսակի (նիկոտին պարունակող արտադրանք՝ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ) կանոնակարգումն է, շուկայահանման, արտադրության, փոխադրման, պահպանման և համապատասխանության գնահատման նկատմամբ պարտադիր պահանջների սահմանումն է, ինչը կկանոնակարգի այդ ոլորտը և կնվազեցնի մարդու առողջության համար վտանգի ռիսկերը: Ըստ այդմ՝ ՀՀ-ում ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառքի կետերում ևս կարգելվի
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել. «Քանի որ թեման շատ կարևոր է, նախ եկեք արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է սպասվում առաջիկայում: Նախ՝ հունվարի 1-ից մենք արգելել ենք առևտրի կետերում, խանութներում ծխախոտի, ծխախոտային արտադրանքի ցուցադրությունը, գովազդը: Ընդհանրապես՝ ծխախոտի գովազդ մարդիկ չպետք է տեսնեն առևտրի կետերում և հանրային վայրերում: Մենք համոզվա՞ծ ենք, որ այս կարգավորումն ուժի մեջ մտնելուց հետո, իրականացվում է: Պարոն Ասոյան, ի՞նչ տեղեկություններ ունեք սրա հետ կապված»:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ գործընթացն իրականացվում է ամբողջ ծավալով. «Գրեթե տեղեր չկան, որտեղ ցուցադրվի կամ ակնհայտ վաճառք տեղի ունենա: Սկզբնական փուլում, երբ օրենքը նոր էր մտել ուժի մեջ, ունեինք թեժ գծերով ստացվող որոշ ահազանգեր: Այդ ուղղությամբ վարչական վարույթներ ենք հարուցել, պատասխանատվության միջոցները կիրառման փուլում են դեռևս, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, լիովին ապահովված է հանձնարարականի կատարումը և օրենքի պահանջը: Նաև հատուկ նշեմ, որ բարձր տուգանքներ են նախատեսված խախտումների համար, որոնք վերաբերում են ցուցադրումից սկսած մինչև տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Եվ դա իր զսպող ազդեցությունը միանշանակ ունենալու է: Երեք տեսչական մարմիններ են ներգրավված գործընթացի վերահսկման աշխատանքներում, նաև ոստիկանությունը որոշ գործառույթներ ունի»:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ բոլոր այդ տիպի նորարարական փոխարինիչների համար հարկային կարգավորումներ պետք է լինեն: «Սովորական ծխախոտի արտադրանքը ակցիզով հարկում ենք, բայց երբ ի հայտ են գալիս հեղուկով և նման եղանակներով ծխախոտի փոխարինող գործիքներ, վերջիններս նաև թեթև հարկված լինելու պատճառով հայտնվում են արտոնյալ գրավիչ պայմաններում: Մենք արդեն իսկ էկոնոմիկայի նախարարության, ՊԵԿ-ի հետ միասին օրենքի նախագիծ ենք շրջանառում և շուտով կներկայացնենք նաև հարկային մասով լրացվող առաջարկություն»,- ասել է նախարարը:
Վարչապետն ընդգծել է բոլոր այս կարգավորումների նպատակը հանրային առողջության պահպանությունն է. «Շատ կարևոր է, որ մենք քաղաքական կամք ենք ցուցաբերում և այս ճանապարհով գնում ենք առաջ: Եվ շատ կարևոր է արձանագրել, որ մենք հավասարեցրել ենք Հայաստանի Հանրապետությունում և՛ ավանդական ծխախոտը, և՛ ծխախոտային փոխարինող արտադրանքները: Եվ, այո, շատ կարևոր է նաև, որ հարկային կարգավորումներով կարգավորենք այնպես, որ դրանք նույնպես պատշաճ հարկային դաշտում լինեն և պատշաճ ձևով հարկվեն: Եվ սրա ամենակարևոր նպատակը մեր հանրային առողջության պահպանությունն է»:
19:18 06.07.2025
Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունըՈւկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...
19:00 06.07.2025
Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերըԻլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...
18:40 06.07.2025
Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանըՔուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...
18:20 06.07.2025
Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանցՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...
18:00 06.07.2025
ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասինՄիացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...
17:40 06.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասինԻսրայելական ուժերը Գազայի հատվածի հյուսիսում սպանել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարին, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակը։ «Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության ուժերը, հետախուզական տվյալների հիման վրա, հարվածել և սպանել են ահաբեկիչ Ռամզի Ռամդան Աբեդ Ալի Սալեհին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ստորաբաժանման հրամանատարն էր Սթրիփի հյուսիսային մասում», – ասվում է հայտարարության մեջ։ Զինվորականների տվյալներով՝ հարվածի […] ...