12:40 11.02.2022
Here it the Falcon 9 DSCOVR’s booster, going to hit the Moon early next March. See how it blinks while tumbling! pic.twitter.com/X35DaN7n4C
— Virtual Telescope (@VirtualTelescop) February 7, 2022
Իտալացի աստղագետ Ջանլուկա Մասին լուսանկար և տեսանյութ է նկարահանել SpaceX-ի Falcon 9 հրթիռի երկրորդ աստիճանից, որն այս տարվա մարտի 4-ին կբախվի Լուսնին։ Այդ մասին հայտնում է Futurism-ը։
2015 թվականին Falcon 9 հրթիռակիրը տիեզերք էր դուրս բերել DSCOVR սարքը, որը նախատեսված էր Երկիրն ու Արեգակն ուսումնասիրելու համար։ Դրանից հետո հրթիռը որպես աղբ մնացել է տիեզերքում։ Այժմ հրթիռը, որը ստացել է 2015-007B օբյեկտ անվանումը, թռչում է դեպի Լուսին և կբախվի դրան 2022 թվականի մարտի 4-ին։
«Տեսեք, թե ինչպես է այն փայլում, երբ այն պտտվում է», – թվիթերում գրել է աստղագետը:
Հրթիռի անկումը Լուսնի վրա տեսանելի չի լինի Երկրից, քանի որ դա տեղի կունենա Լուսնի հեռավոր կողմում։
21:20 25.06.2025
Էրդողանը հայտարարել է, որ S-400-ի հարցը փակված է21:20 25.06.2025
Էրդողանը հայտարարել է, որ S-400-ի հարցը փակված էԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի քննարկել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգը, սակայն նրա հետ խոսել է F-35 ինքնաթիռների մասին։ «Մենք Թրամփի հետ մեր հանդիպման ժամանակ չենք քննարկել S-400-ը։ Այն մեր օրակարգում չէր։ Եվ այս հարցն արդեն փակված է, հարցը որոշված է։ Մենք քննարկել ենք F-35-ի հարցը», […] ...
21:10 25.06.2025
Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը, Հայաստանի հետ կապված, նոր թափ է ստանում․ Արաքս Փաշայան«Հեռանկարն» այսօր հեռավար զրուցել է արաբագետ Արաքս Փաշայանի հետ։ Անդրադարձ է եղել Իրան-Իսրայել կոֆլիկտի վերջին զարգացումներին և մեր՝ ավելի նեղ տարածաշրջանում դրանց հնարավոր ազդեցություններին։ Իրան-Իսրայել գլոբալ կոնֆլիկտի այս փուլը ավարտվա՞ծ կարող ենք համարել, թե՞ սա ընդամենը հրադադար է, որը չի բացառում նոր հարձակումները։ Հետագա զարգացումների ո՞ր սցենարն է ավելի հավանական։ Այս թեմաներից է խոսել արաբագետը, […] ...
20:58 25.06.2025
Սպերցյանը «Մանչեսթեր Յունայթեդի», ՊՍԺ-ի, «Ատալանտայի», «Բրենթֆորդի» և «Այաքսի» ուշադրության կենտրոնում էՀայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է եվրոպական մի շարք թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, գրել է Tutto Atalanta-ն՝ հղում կատարելով L’Eco di Bergamo-ին։ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այստեղ Սպերցյանին դիտարկում են որպես թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշին փոխարինող։ Պորտուգալացի ֆուտբոլիստը, չնայած մերժել է կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու առաջարկը, ամառային տրանսֆերային […] ...
20:48 25.06.2025
ԱՄՆ-ը կքննարկի Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգերի մատակարարման հարցըՄիացյալ Նահանգները կքննարկի Կիևի իշխանություններին լրացուցիչ ՀՕՊ համակարգեր, մասնավորապես՝ Patriot, մատակարարելու հնարավորությունը, սակայն այդ համակարգերն անհրաժեշտ են հենց Վաշինգտոնին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Հաագայում կայացած մամուլի ասուլիսում։ «Կիևի իշխանությունները ուզում են հակահրթիռային համակարգեր, Patriot համալիրներ, մենք կուսումնասիրենք, թե արդյոք կարող ենք դրանցից մի քանիսը տրամադրել։ Գիտեք, դրանք չափազանց […] ...
20:40 25.06.2025
Էրդողանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվիՍտամբուլում ընթացող բանակցություններում Ուկրաինայում հրադադարի և խաղաղության հնարավորության պատուհան է բացվել։ Այս մասին Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հույս հայտնելով ուկրաինական հակամարտության արագ կարգավորման վերաբերյալ։ Հեռարձակումը վարել է TRT Haber հեռուստաալիքը։ «Մենք կարծում ենք, որ Ստամբուլում բանակցությունները հնարավորություն են բացել հրադադարի և երկարատև խաղաղության համար։ Սա […] ...
20:30 25.06.2025
Գոռ Երիցյանը պարտություն է կրելԿիսամիջին քաշային կարգում հանդես եկող պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը (20-2) Կալիֆոռնիայի Սանտա Ինես քաղաքում մենամարտ է անցկացրել ամերիկացի Վերնոն Բրաունի (14-2) հետ: Երիցյանը 7-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկվել և պարտություն կրել: Մինչև 7-րդ ռաունդը հայ բռնցքամարտիկը միավորներով առավելություն է ունեցել: ...