Շինարարության մեկնարկից առաջ Գյումրիում սկսվել է սոցիալական բնակարանների շահառուների փաստագրման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

Շինարարության մեկնարկից առաջ Գյումրիում սկսվել է սոցիալական բնակարանների շահառուների փաստագրման գործընթացը

19:59 12.02.2022

Բնակելի շենքի շինարարության մեկնարկից առաջ Գյումրիի քաղաքապետարանում սկսվել է հավանական շահառուների փաստագրման գործընթացը, որը կտևի մինչև ապրիլի 1-ը։ Խոսքն Անի թաղամասում այս տարի կառուցվող սոցիալական բնակարանների մասին է։ Մինչև տարեվերջ նախատեսվում է Մովսես Խորենացի փողոցում, նախկինում կառուցված սոցիալական բնակարանների կողքին, անավարտ շինարարության հիմքերի վրա կառուցել բազմաբնակարան 1 շենք՝ 9-12 բնակարանով։ Ծրագիրն իրականացնում է «Առք» բարեգործական հիմնադրամը։ Ի տարբերություն նախորդ երկու ծրագրերի, այս անգամ շահառուների ընտրության նոր նորմեր են սահմանվել:

Սոցիալական բնակարանների հավանական շահառուներից փաստաթղթեր ընդունել քաղաքապետարանը սկսել է 10 օր առաջ։ Այս պահին արդեն դիմողների թիվն անցնում է երեք տասնյակը։ Սոցիալական բնակարանաշինության նախորդ ծրագրի համեմատ այս անգամ շահառուների ընտրության համար որոշ  չափորոշիչներ են գործում։ Կարևոր նախապայման է Գյումրիում վերջին 15 տարին հաշվառված և ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող լինելը:

«Որպես երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած և ինչ-ինչ պատճառներով բնակարան չստացած ընտանիքներ ունենք մոտ մի 400, որոնք փաստաթղթերը ուշացրել են, երկրում չեն եղել, ներընտանեկան անհամաձայնություններ են ունեցել, իրենց մասով չենք շեշտը դրել, մենք դրել ենք շեշտը, որ պարտադիր պետք է վերջին 15 տարում տնակում հաշվառված ու բնակվող լինի»,- նշում է Գյումրիի քաղաքապետ  Վարդգես Սամսոնյանը։

Միայն տնակում հաշվառված ու փաստացի բնակված լինելու հանգամանքը թույլ չի տալիս բնակչին ծրագրի շահառու ճանաչվել, տնակատերը պարտավոր է ներկայացնել նաև ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկանք կադաստրի կոմիտեից, դարձյալ վերջին 15 տարում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով անշարժ գույք չունենալու մասին։ Փոփոխված նոր չափորոշիչ է նաև հետևյալը ՝ սոցիալական բնակարանի արժեքի 50 տոկոսը պետք է վճարի շահառու ճանաչված ընտանիքը, որի համար ժամկետ է սահմանվում 10-ը տարին։ Այսինքն՝ սոցիալական բնակարանի շահառու կհամարվեն այն ընտանիքները, որոնք կունենան իրենց մասնաբաժինը վճարելու հնարավորություն։ Ըստ այդմ, իր համաֆինանսավորմամբ շահառուն կհամարվի այս ծրագրի շարունակությունն ապահովողը։

«Հետ եկած գումարը հաջորդ ծրագրի մեջ կներդնենք, շրջանառու միջոց կստեղծվի, հաջորդ տարվա ծրագրի մեջ ընդգրկվելու է էստեղից հավաքած գումարը և դոնորի ներդրածը»,-SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է «Առք» բարեգործական հիմնադրամի տնօրեն  Հրահատ Ստեփանյանը։

Հիմնադրամը նախատեսում է մարտ ամսից սկսել մեկ շենքի կառուցումը։ Շինարարությունից առաջ քաղաքացիների փաստաթղթերի ընդունումն առաջնահերթ է իրականացվելու։ Սահմանված նորմերին համապատասխանող շահառու ընտանիքները հնարավոր է, որ ավելի շատ լինեն, բայց բնակարանատեր կարող են դառնալ 12-ը, որոնց ընտրությունը կատարվելու է դարձյալ վիճակահանությամբ։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

18:40 06.07.2025

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

Քուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...

Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց

18:20 06.07.2025

Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...

ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին

18:00 06.07.2025

ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին

Միացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին

17:40 06.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին

Իսրայելական ուժերը Գազայի հատվածի հյուսիսում սպանել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարին, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակը։ «Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության ուժերը, հետախուզական տվյալների հիման վրա, հարվածել և սպանել են ահաբեկիչ Ռամզի Ռամդան Աբեդ Ալի Սալեհին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ստորաբաժանման հրամանատարն էր Սթրիփի հյուսիսային մասում», – ասվում է հայտարարության մեջ։ Զինվորականների տվյալներով՝ հարվածի […] ...

Շորն ասել է, որ եվրոպական ինտեգրացիան Մոլդովային տանում է դեպի պատերազմ

17:20 06.07.2025

Շորն ասել է, որ եվրոպական ինտեգրացիան Մոլդովային տանում է դեպի պատերազմ

Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուի կողմից եվրոպական ինտեգրման ուղին երկիրը տանում է դեպի աղքատություն և պատերազմ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Մոլդովայի «Պոբեդա» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Իլան Շորը՝ Մոսկվայում դաշինքի համագումարում։ «Եվրոպական ինտեգրացիայի ուղին տանում է դեպի պատերազմ, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է լիակատար աղքատության, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է խավարամտությանը, որը հիմա տեղի է […] ...

Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալից

17:00 06.07.2025

Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկխոսության շեշտադրումները տարբեր էին, քանի որ սա աշխատանքային գործընթաց է, բայց զրույցը բովանդակալից էր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակի և հաղորդավարի հետ հարցազրույցում Պեսկովը նշել է, որ այս անգամ դեռևս չի կրկնվել նախորդ զրույցների «տխուր» փորձը, երբ ֆրանսիական […] ...

BACK_TO_TOP