Ադրբեջանցիները փորձում են ինժեներական աշխատանք տանել Նախիջևանի առաջնագծում, հայկական կողմը թույլ չի տալիս․ Տոնոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+15.09 oC

Ադրբեջանցիները փորձում են ինժեներական աշխատանք տանել Նախիջևանի առաջնագծում, հայկական կողմը թույլ չի տալիս․ Տոնոյան

15:46 25.07.2018

Դավիթ Տոնոյան

Հայ-ադրբեջանական սահմանագծի նախիջևանյան հատվածում իրավիճակը վերահսկելի է հայկական կողմից։ Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ինժեներական աշխատանքներ իրականացնել իրենց դիրքերն ամրացնելու համար, իսկ հայկական կողմը համապատասխան միջոցներ է ձեռնարկում այդ գործողությունները չեզոքացնելու համար։ Այս մասին այսօր ՀՀ ՊՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Զինված ուժերը արդեն այնպիսի միջոցներ են ձեռնարկել, որոնք չեզոքացրել են այդ միջդիրքային տարածության կրճատումը։ Արդեն իսկ միջոցներ են ձեռնարկված»,- նշեց Տոնոյանը՝ անդրադառնալով Նախիջևանի հատվածում ադրբեջանական դիրքերի առաջխաղացմանը, որ եղել է մայիսին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ փոխնախագահին

15:13 14.05.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ փոխնախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության ուղղությամբ փոխնախագահ Բհարգավ Դասգուպտային: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետն ընդգծել է ԱԶԲ հետ համագործակցության կարևորությունը և նշել դրա դրական ազդեցությունը երկրում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից: Քննարկվել են մասնավոր հատվածի հետ ԱԶԲ իրականացվող ծրագրերն ու […] ...

Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

13:11 14.05.2024

Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Աշխատանքային այցով Դանիայի թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Դանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մետտե Ֆրեդերիկսենը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Կոպենհագեն և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ

12:52 14.05.2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ

Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

Իեն Բորջը Հայաստանում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը խաղաղության խթանման և առաջմղման գործում. ԵԱՀԿ

11:46 14.05.2024

Իեն Բորջը Հայաստանում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը խաղաղության խթանման և առաջմղման գործում. ԵԱՀԿ

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին, եվրոպական և առևտրի նախարար Իեն Բորջը Հայաստան կատարած այցի ընթացքում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը ԵԱՀԿ տարածաշրջանում կայուն խաղաղության խթանման և առաջմղման գործում: Այս մասին նշվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում: Երևանում նախարար Իեն Բորջը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի […] ...

ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը

09:14 14.05.2024

ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը

Մայիսի 14-ին ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը։ Այս մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Զորավարժության նպատակներ են՝ ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը, ուսումնասիրել զորավարժությանն ընդգրկված ուժերի, միջոցների ու կառավարման մարմինների մարտական (կառավարչական) հնարավորությունները, ուժեղացման ուժերի և միջոցների տարաբնույթ կիրառման հնարավորությունները, բարձրացնել ռազմական կառավարման մարմիններում ստեղծվող […] ...

ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել

09:11 14.05.2024

ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել

ԱՄՆ պետքարտուղարությունը հավատում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը: Ադրբեջանցի լրագրողը հարց է ուղղել Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, հետաքրքրվել, թե արդյոք շփումներ եղել են կողմերի հետ: Պատելը պատասխանել է. «Ես չունեմ որևէ հատուկ ներգրավվածություն: Ես պարզապես կասեմ, որ […] ...

BACK_TO_TOP