20:16 20.02.2022
Է.Լոուրենսի անվան Լիվերմորի ազգային լաբորատորիայի գիտնականները բացատրել են Երկրի վրա ջրի հայտնվելը։ Ամերիկացի փորձագետների հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, հայտնում է Phys.org-ը։
Ինչպես գիտեք, Երկիր-Լուսին համակարգը ձևավորվել է Արեգակնային համակարգի պատմության շատ վաղ փուլում երկու մեծ մարմինների բախման արդյունքում:
Չնայած Երկրի մակերևույթի մոտ 70%-ը ծածկված է ջրով, ընդհանուր առմամբ, մոլորակը համեմատաբար չոր վայր է՝ համեմատած շատ այլ տիեզերական օբյեկտների հետ։ Համաձայն ընդունված վարկածի՝ ցնդող նյութերի (օրինակ՝ ջրի) պակասը Երկրի և Լուսնի վրա առաջացել է անպատկերացնելի ուժգին հարվածից, որի հետևաքով սպառվել են ցնդող նյութերը:
Այնուամենայնիվ, լուսնային հողի իզոտոպային վերլուծությունը ցույց է տվել, որ տիեզերական մարմինները, որոնք միլիարդավոր տարիներ առաջ բախվել են՝ ձևավորելով ներկայիս Երկիրը և Լուսինը, ունեցել են ցնդող տարրերի շատ ցածր մակարդակներ նույնիսկ մինչ հարվածը:
«Երկիրը կա՛մ ձևավորվել է ջրով, որը մենք դեռ տեսնում և օգտագործում ենք այսօր, կա՛մ այն հարվածել է ինչ-որ օբյեկտի, որը հիմնականում բաղկացած է մաքուր H2O-ից… Մեր ուսումնասիրությունը բացառում է երկնաքարերը կամ աստերոիդները որպես Երկրի վրա ջրի հավանական աղբյուրներ և միանշանակ մատնանշում է «ջրով լի մոլորակի ծննդյան» տարբերակը , – ասել է հոդվածի հեղինակներից մեկը՝ տիեզերական քիմիկոս Գրեգ Բրենեցկան։
Այսպիսով, հետազոտողները կարծում են, որ ջուրը եղել է Երկրի ձևավորման փուլում, և այն հետագայում չի փոխանցվել տիեզերքից եկող օբյեկտների միջոցով։
15:43 05.08.2025
Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումըՕգոստոսի 3-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 25 և 28-ամյա երիտասարդների։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 28-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ հետքերով ապակյա գլանակ, մոխրացած հետքերով կաթուցիչ և «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով փայլաթիթեղի […] ...
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...