Ինչու՞ են գիտնականները մարդու սրտի բջիջներից ձուկ ստեղծել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+39.09 oC

Ինչու՞ են գիտնականները մարդու սրտի բջիջներից ձուկ ստեղծել

18:29 20.02.2022

Հարվարդի համալսարանի հետազոտողները Էմորիի համալսարանի գործընկերների հետ միասին մարդու սրտի մկանների բջիջներից լիովին ինքնուրույն բիոհիբրիդային ձուկ են ստեղծել։ Նա լողում է՝ կրկնելով սրտի մկանային կծկումները։ Սա իր տեսակի մեջ առաջին փորձն է:  Նախկինում գիտնականները փորձեր են կատարել առնետի բջիջների վրա:

Գիտական ​​աշխատանքի մասին հայտնում է Հարվարդի ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոցի մամուլի ծառայությունը։

Արդյունքները հրապարակված են Science ամսագրում։ «Բիոհիբրիդային ձուկը նախորդ բիոհիբրիդային ձկների համեմատ բարձր արդյունավետություն է ցուցաբերել և պատկերացում է տվել այն մասին, թե ինչպես կարելի է օգտագործել մեխանիկական և էլեկտրական ազդանշանները՝ մկաններն ինքնաակտիվացնելու համար», – ասվում է հոդվածում:

Բանն այն է, որ 2012 թվականին գիտնականների նույն խումբն օգտագործել է առնետի սրտի մկանային բջիջները՝ ստեղծելու մեդուզայի նմանվող բիոհիբրիդային պոմպ:Ի տարբերություն նախորդ սարքերի (այս բառը կիրառելի է տվյալ դեպքում, քանի որ խոսքը ոչ թե կենդանի էակի, այլ բիոռոբոտի մասին է), վերջինը  պատրաստված է մարդու սրտի մկանային բջիջներից, իսկ դրանք, իրենց հերթին, ստացվում են մարդու ցողունային բջիջներից։ . Սա արվել է առաջին անգամ։

Բիոհիբրիդային ձուկը ընդօրինակում է զեբրաձկան շարժումները։ Նրա պոչի լողակը կազմված է մկանային բջիջների երկու շերտից՝ յուրաքանչյուր կողմում: Երբ մի կողմը սեղմվում է, մյուսը ձգվում է: Այս դեպքում բացվում է սպիտակուցային ալիք, որն առաջացնում է հետագա կծկում, ապա՝ ձգում: Առաջանում է փակ ցիկլ, որի շնորհիվ բիոռոբոտ ձուկը կարող է ինքնուրույն տեղաշարժվել աղի և գլյուկոզայի լուծույթում ավելի քան 100 օր։

 

Ինչի՞ համար է այս փորձը: Ինչպես պարզաբանում են գիտնականները, դա կբարելավի նրանց պատկերացումները մարդու սրտի մասին և նրանց կմոտեցնի ավելի բարդ արհեստական ​​մկանային պոմպի ստեղծմանը: Այսինքն՝ կօգնի սիրտ աճեցնել։ «Այժմ մենք ցանկանում ենք ավելի բարդ բիոհիբրիդային սարքեր ստեղծել: Եվ մեր վերջնական նպատակն է ստեղծել արհեստական ​​սիրտ, որը կարող է փոխարինել այս օրգանը սրտի արատով ծնված երեխայի մոտ: Դա շատ բարդ գործընթաց է»,- ասում է Հարվարդի համալսարանի բիոինժեներության պրոֆեսոր, առաջատար հետազոտող Քիթ Փարքերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP