Նիկոլը ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես՝ ավելի ուշ. Աննա Հակոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Նիկոլը ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես՝ ավելի ուշ. Աննա Հակոբյան

18:39 25.07.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հարցազրույց է տվել Eg.ru կայքին: Կայքը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ծանոթության պատմությունը, նրանց ընտանեկան կյանքը՝ քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակ, Աննա Հակոբյանի առօրյան՝ վարչապետի կին դառնալուց հետո և նրա անձնական երազանքները:

Համալսարանը, ծանոթությունը, սեր առաջին հայացքից

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ծանոթացել են 1995 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն կայացած լրագրող էր:

«Երբ ես ընդունվեցի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, բոլորը Նիկոլի մասին էին խոսում, նրանք հիացած էին նրանով: Ես առաջին կուրսի ուսանողուհի էի և հանձնարարություն ստացա հոդված գրել հենց այն թերթի համար, որտեղ աշխատում էր նա: Այդպես էլ ծանոթացանք՝ աշխատանքային պայմաններում: Նա ինձ առաջին հայացքից սիրահարվեց, իսկ ես՝ ավելի ուշ»,- պատմել է Աննա Հակոբյանը:

Ընտանեկան կյանքը քաղաքական «բուռն» ժամանակներում

«Մենք ունեցել ենք շատ դժվար ժամանակներ, սակայն ես չեմ ուզում այդ մասին խոսել, միայն կասեմ, որ ամուսնուս մեջ գնահատում եմ նրա բարությունը: Մեր երեխաներին դաստիարակելիս մենք նրանց վերաբերվում ենք որպես անհատականությունների: Մեզ համար ամենակարևորն այն է, որ նրանք պահպանեն իրենց ազգային ինքնությունը, բարի ու արդար մեծանան»,- ասել է Նիկոլ Փաշինյանի կինը:

Առաջին տիկնոջ պարտավորությունները

«Ես շարունակում եմ լինել 4 երեխաների մայր, իմ ամուսնու կինը: Նրա՝ վարչապետ ընտրվելուց հետո մեր կյանքում քիչ բան է փոխվել: Ամուսինս ինձ հետ քաղաքական թեմաներ չի քննարկում, ես նրա քաղաքական որոշումների վրա որևէ ազդեցություն չունեմ: Ասեմ ավելին, հաճախ ես վերջինն եմ իմանում կառավարության ընդունած նախագծի մասին»,- ասել է Աննա Հակոբյանը:

Անձնական երազանքը

«Ես շատ սիրում եմ մեր հայկական գյուղերը: Սիրում եմ Արցախը, Շուշին, Գանձասարը, ու թեև երազանք ունեմ Աֆրիկայում ճանապարհորդել, բայց այժմ ես հանգստանում եմ Հայաստանում, քանի որ մենք մեծ ընտանիք ունենք, և փոքրիկ աղջկաս հետ ուրիշ երկիր գնալ դժվար կլինի»,- եզրափակել է խոսքը նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP