20:35 25.07.2018
«ՀԿԵ» ՓԲԸ «Զոդ» կայարանում վերականգնվել է էլեկտրակենտրոնացման համակարգը, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, նախարարության երկաթուղու վարչության պետ Արսեն Մուսոյանը, «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, ներկայացուցիչներ, երկաթուղայիններ, հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Նախքան էլեկտրակենտրոնացման համակարգը շահագործման հանձնելը նախարարության ներկայացուցիչները «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ուղեկցությամբ զննել են Սևանից Զոդ ձգվող 120 կիլոմետրանոց ուղին, ծանոթացել ենթակառուցվածքի վիճակին, ենթակառուցվածքի հետ կապված 2018թ. պլաններին և աշխատանքների իրականացման փուլայնությանը։
Էլեկտրական կենտրոնացման համակարգը կայարանում չէր աշխատում 1989 թվականից: Համակարգը թույլ կտա գնացքների համար երթուղի կազմել անմիջապես կառավարման վահանակից՝ առանց գիծ դուրս գալու: Դա էապես կարագացնի գործընթացը՝ կրճատելով տևողությունը 30 րոպեից մինչև կես րոպե, իսկ գնացքների ձևավորման ժամանակը հետագա տեխզննման հետ միասին կկրճատվի 1 ժամ 20 րոպեով: Բացի այդ, համակարգը լիովին ապահովում է գնացքների երթևեկության անվտանգությունը և կայարանի աշխատակիցների աշխատանքի ու տեխնիկայի անվտանգության պահանջները, ինչը թույլ է տալիս խնայել զգալի միջոցներ:
Կայարանի վերականգնման համար ծախսվել է 52 մլն դրամ: Տեղադրվել են ավելի քան 9 կմ մալուխներ, 530 երկաթուղային միակցիչներ, 261 սարքավորում` ռելեներ, բլոկներ, տրանսֆորմատորներ: Ընդհանուր առմամբ, էլեկտրական կենտրոնացման համակարգում ներառված է 4 ուղի, 11 սլաքային փոխադրիչ և 17 լուսացույց:
«Զոդ» կայարանն ապահովում է ՀԿԵ բեռնային աշխատանքի 63,6 %-ը: 2017 թվականին կայարանի բեռնման ծավալը կազմել է 1179432 տոննա:
Ավտոմատացման ներդրման հերթում հաջորդը «Ղալթաղչի» կայարանն է:
«Զոդ» կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի վերականգնումը Շորժա-Վարդենիս-Զոդ ուղեմասի ենթակառուցվածքի վերականգնման ծրագրի իրականացման առաջին քայլն է։ 2018 թվականին պլանավորված է միկրոպրոցեսորների կիրառմամբ կիսաավտոմատ արգելափակման վերականգնումը, ինչը թույլ կտա իրականացնել գնացքների անխափան երթևեկություն Արարատ-Զոդ ուղեմասով՝ ապահովելով գնացքների երթևեկության անվտանգության պահանջները և բարելավելով տեղափոխվող բեռների անվտանգության և ամբողջականության հարցը», – իր ելույթում նշել է գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։
20:19 08.06.2025
Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվելՏարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...
18:41 08.06.2025
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերըԿոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:14 08.06.2025
Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...