23:35 22.02.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Ուկրաինայի իրադրության վերաբերյալ։ Բայդենը պնդում է, որ ՌԴ-ն «Ուկրաինայից կտրել է մեծ կտոր» և այսօր շարունակել է նման գործողությունները։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն սկսել է ներխուժել Ուկրաինա։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք սերտորեն համակարգվել ենք Եվրոպայում և ամբողջ աշխարհում ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցների հետ՝ նախապատրաստելով պատասխան։ Ես [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին] ասացի ավելի քան մեկ ամիս առաջ, [ինչ տեղի կունենա, եթե] Ռուսաստանը գործողություններ ձեռնարկի Ուկրաինայի դեմ։ Ռուսաստանը գործողություններ է ձեռնարկել Ուկրաինայի դեմ, անվիճելի է, անկախության հռչակմամբ։ Այնպես որ, այսօր ես հայտարարում եմ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների առաջին տրանշի մասին՝ ի պատասխան նրա գործողությունների։ Մենք այդ պատժամիջոցներն ընդունում ենք դաշնակիցների ու գործընկերների հետ համակարգմամբ և խստացնելու ենք, եթե Ռուսաստանը գնա էսկալացիայի»,- ասել է Բայդենը։
Բայդենը նաև պնդում է, որ Ռուսաստանը, ճանաչելով Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) ինքնիշխանությունը, «Ուկրաինայից կտրել է մեծ կտոր» և այսօր շարունակել է նման գործողությունները:
«Եթե պարզ լեզվով խոսենք, Ռուսաստանը քիչ առաջ հայտարարեց, որ Ուկրաինայից կտրում է մեծ կտոր», – հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը, որը նվիրված էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությանը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն սկսել է ներխուժել Ուկրաինա։
«Երեկ երեկոյան [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը կարգադրել է, որ ռուսական ուժերը տեղակայվեն այդ շրջաններում։ Այսօր նա պնդում էր, որ այդ տարածաշրջաններն իրականում ավելի լայն սահմաններ ունեն, քան այն շրջանները, որոնք նա ընդունել է», – հայտարարել է ԱՄՆ-ի ղեկավարը՝ Սպիտակ տանը ելույթ ունենալով այն ճառով, որը նվիրված էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությանը:
«Իմ կարծիքով, նա հիմնավորում է ստեղծել, որպեսզի ավելի շատ տարածք գրավի ուժով։ Դա Ռուսաստանի ներխուժման սկիզբն է Ուկրաինա», – կարծում է Բայդենը:
Բայդենը պնդում է, որ Պուտինի ելույթը վկայում էր երկխոսություն վարելու ցանկության լիակատար բացակայության մասին։ ԱՄՆ-ը պահպանում է Ռուսաստանի հետ դիվանագիտական աշխատանքի պատրաստակամությունը, հույս ունի Մոսկվայի նույն տրամադրվածությունը, ասել է ԱՄՆ նախագահը:
ԱՄՆ-ը չորեքշաբթի պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի էլիտաների նկատմամբ, երեքշաբթի՝ ВЭБ-ի նկատմամբ, հայտնել է Բայդենը։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևելու է էներգետիկ շուկաների իրավիճակին՝ կապված ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետ, պատրաստ է միջոցներ ձեռնարկել:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...