Հիմնարար կապերը վերջին տարիներին չեն խզվել. Հունգարիայի փոխվարչապետը՝ Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+25.09 oC

Հիմնարար կապերը վերջին տարիներին չեն խզվել. Հունգարիայի փոխվարչապետը՝ Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին

15:01 23.02.2022

Հունգարացիները մշտապես կիսել են հայերի վիշտը 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության ցավալի իրադարձության կապակցությամբ։ Բայց նրանք նաև կարծում են, որ ժամանակն է նոր էջ բացել և նայել դեպի ավելի հուսալի ապագա։ Այս մասին նշում է Հունգարիայի Հալածյալ քրիստոնյաների օգնության և hունգարական աջակցության ծրագրի պետքարտուղար Տրիստան Ազբեյը՝ Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի հետ համատեղ «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում:

-Պարոն փոխվարչապետ, ինչպե՞ս կբնութագրեք հայ և հունգար ժողովուրդների միջև պատմամշակութային կապերը և Հունգարիայի բազմադարյա պատմության մեջ հայերի, հայ համայնքի ունեցած ներդրումը։

Ժոլտ Շեմյեն. Հայկական համայնքի գործունեությունը Հունգարիայում դարերի պատմություն ունի։ Մեր թագավորը՝ Անդրաշ 2-րդն այցելել է Հայաստան (նկատի ունի Կիլիկյան Հայաստանը, խմբ.) և գրեթե համաձայնության եկել Լևոն 2-րդ թագավորի դստեր հետ իր որդու ամուսնության վերաբերյալ։ Հայկական ներկայության վկայությունն է նաև այն ժամանակվա Հունգարիայի մայրաքաղաք Էստերգոմի արվարձանների անվանումների ծագումը։ 17-րդ դարում հայերը դուքս Միքայել Ապաֆիից ստացան Տրանսիլվանիայում հաստատվելու թույլտվություն և տարբեր արտոնություններ։ Ենթադրաբար 19-րդ դարի կեսերին Հունգարիայի բնակչության 12-15 հազարը եղել են մարդիկ, որոնք ունեցել են հայկական ինքնություն՝ լեզու, կրոն և ծագում։ 1848-1849թթ. հունգարական հեղափոխությունից հետո մահապատժի ենթարկված 13 գեներալներից երկուսը ծագումով հայ էին` Էռնո Քիշը և Վիլմոշ Լազարը: 1989 թվականին համակարգային փոփոխությունից հետո Հունգարիայում սկսեց աշխուժանալ հայկական հասարակական, մշակութային և կրոնական կյանքը։

-Պարոն պետքարտուղար, 2012թ․ հայտնի դեպքերից հետո Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվեցին, որի կապակցությամբ Հունգարիայի այն ժամանակվա ԱԳ նախարարը ցավ և ափսոսանք հայտնեց։ Այնուամենայնիվ, 2004թ. Գուրգեն Մարգարյանի՝ դաժան ոճրագործության անմեղ զոհ դառնալը մինչև օրս շարունակում է հայ հանրության շրջանում ցավոտ հարց մնալ։ Միևնույն ժամանակ, ականատեսը եղանք, որ 2021 թ․ վերջին Հունգարիայի կառավարությունը մեծ բարոյական ժեստ կատարեց՝ միջնորդելով 5 հայ ռազմագերիների՝ ադրբեջանական գերությունից վերադարձման հարցում։ Կարծում եք դա փո՞րձ է նոր էջ բացելու Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերություններում։

Տրիստան Ազբեյ. Հունգարա-հայկական համերաշխությունը հիմնված է մեր ընդհանուր քրիստոնեական հավատքի, մեր մշակութային, կրոնական և կրթական կապերի, և ի վերջո Հունգարիայում հայկական համայնքի և նրանց ժառանգների վրա։ Այս եղբայրական կապն այնքան ամուր է, որ գոյություն է ունեցել նույնիսկ դիվանագիտական հարաբերությունների կասեցման պայմաններում. օրինակ՝ բուհերի համագործակցության և Հունգարիայում հայկական մշակութային միջոցառումների իրականացման տեսքով։ Սա վերաբերում է նաև մարդկային համերաշխության դրսևորումներին։

Վերջին տարիներին, իմ ղեկավարած հունգարական օգնության ծրագրի շրջանակներում Հունգարիայի կառավարությունն աջակցել է Սիրիայում Հայ Առաքելական եկեղեցու վնասված դպրոցի վերականգնմանը, Իրաքի Զախու քաղաքի եկեղեցու վերականգնմանը և օգնություն է տրամադրել Լիբանանում հայ կաթոլիկ ընտանիքներին։ Հայաստանում մենք աջակցել ենք Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու և կրոնական հասարակական կազմակերպությունների մարդասիրական և բարեգործական աշխատանքներին։ Բուդապեշտի հայ համայնքը նույնպես բավականին ակտիվ է իր ավանդույթների և նախնիների կրոնի պահպանման հարցում։

Մի քանի ամիս առաջ՝ 2021 թվականի դեկտեմբերին, Ամենապատիվ պատրիարք Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանը կաթողիկե համայնքի եկեղեցում մատուցեց հայկական պատարագ։ Բուդապեշտի Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հայագիտական ամբիոնը նույնպես ավելի ու ավելի հայտնի է դառնում: Հունգարիայի կառավարությունը ամենայն աջակցություն է ցուցաբերում մեր տեղական համայնքին, որպեսզի նրանք շարունակեն բարգավաճել:

Հունգարացիները մշտապես կիսել են հայերի վիշտը 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության ցավալի իրադարձության կապակցությամբ։ Բայց նրանք նաև կարծում են, որ ժամանակն է նոր էջ բացել և նայել դեպի ավելի հուսալի ապագա։

-Պարոն փոխվարչապետ, որքանո՞վ է կարևորվում Հունգարիայում, ներառյալ՝ հանրության շրջանում, հայ-հունգարական հարաբերությունների բարելավումը։

Ժոլտ Շեմյեն. Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդն է, ուստի մեր եղբայրական պարտքն է համագործակցել բոլոր հնարավոր ոլորտներում ավելի լավ, առավել եղբայրական աշխարհի համար: Հունգարացի ժողովուրդը լիահույս է, որ դիվանագիտական մակարդակով մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու եղբայրությունը կվերահաստատվի, որը, մեր կարծիքով, մեկնարկել է անցյալ տարվա ընթացքում գիտական, մշակութային, կրոնական և հումանիտար մակարդակներում:

-Պարոն փոխվարչապետ, ի՞նչ հեռանկարային ուղղություններ կարող եք նախանշել։

Ժոլտ Շեմյեն. Բոլորովին վերջերս Հունգարիայի կառավարությունը հաջողությամբ միջնորդեց Ադրբեջանում պահվող Հայաստանի 5 քաղաքացիների հայրենադարձումը։ Բացի այդ, Հունգարիայի կառավարությունը Հայաստանին տրամադրեց նաև Covid-19-ի դեմ պատվաստանյութ։

Այս արդյունքները Հունգարիայի ժողովրդի և կառավարության ու հայերի միջև համերաշխության ակտիվ արտահայտությունն են: Հիմնարար կապերը վերջին տարիներին չեն խզվել, և մենք ուրախ ենք, որ այս ամենը նպաստում է մեր ժողովուրդների հարաբերություններն ավելի ամբողջական դարձնելուն և, լիահույս ենք, դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուն։

-Պարոն պետքարտուղար, Հունգարիան աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որոնք կառավարական մակարդակով ստանձնել են առաքելություն՝ բացահայտորեն խոսելու քրիստոնյաների ծանր վիճակի մասին, որոնք հալածվում են ամբողջ աշխարհում իրենց հավատքի պատճառով: Ինչո՞ւ է այս հարցը այդքան կարևոր Հունգարիայի համար և ինչպե՞ս է արտահայտվում ձեր աջակցությունը:

Տրիստան Ազբեյ. Անկասկած, Հունգարիայի կառավարությունն աշխարհում առաջին վարչակազմն էր, որը բարձրացրեց հալածվող քրիստոնյաներին պետական մակարդակով օգնելու հարցը: Դրա պատճառն այն է, որ Հունգարիան առաջին երկրներից մեկն էր, որը քրիստոնյաների հալածանքը ճանաչեց մեր ժամանակների ամենաարտահայտված և միևնույն ժամանակ ամենաթաքնված հումանիտար ճգնաժամ. 360 միլիոն մարդ ամբողջ աշխարհում հալածվում և խտրականության է ենթարկվում քրիստոնյա լինելու համար: Հունգարական օգնության ծրագրի նպատակն է տեղում անմիջական մարդասիրական օգնություն ցուցաբերել՝ այդպիսով հնարավոր դարձնելով ճգնաժամից տուժած համայնքներին մնալ և բարգավաճել իրենց նախնիների երկրներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP