23:09 23.02.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Գերագույն ռադային առաջարկում է արտակարգ դրություն սահմանել երկրում, բացառությամբ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի, փետրվարի 24-ին՝ ժամը 01:00-ից:
«Վիննիցկայա, Վոլինսկայա, Դնեպրոպետրովսկի, Ժիտոմիրսկայա, Զակարպատսկայա, Զապորոժսկայա, Իվանո-Ֆրանկովսկի, Կիևի, Կիրովոգրադի, Լվովի, Նիկոլաևսկայայի, Օդեսայի, Պոլտավայի, Ռովենսկի, Սումի, Տերնոպոլի, Խարկովի, Խերսոնի, Խմելնիցկի, Չերկասսկի, Չերնովիցկի, Չերնիգովի մարզերի, Կիևի քաղաքի տարածքում արտակարգ դրություն մտցնել 2022 թվականի փետրվարի 24-ին՝ 30 օր ժամկետով»,- ասված է նախագահի հրամանագրում։
Հրամանագրով առաջարկվում է այն տարածքներում, որտեղ սահմանվում է արտակարգ դրությունը, սահմանել մուտքի և ելքի հատուկ ռեժիմ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության սահմանափակել այդ տարածքում տեղաշարժի ազատությունը: Անհրաժեշտության դեպքում նաև սահմանափակել տրանսպորտային միջոցների երթևեկությունը և անցկացնել դրանց զննումը, ուժեղացնել հասարակական կարգի և կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների պահպանությունը։ Հրամանագիրը ենթադրում է զանգվածային միջոցառումների անցկացման արգելք, ինչպես նաև ենթադրում է մարդկանց ժամանակավոր կամ անվերադարձ տարհանում բնակության համար վտանգավոր վայրերից նրանց պարտադիր տրամադրելով բնակարան: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում կարող է պարետային ժամ սահմանվել։ Հրամանագրով արգելվում է նաև զորակոչիկներին, զինապարտներին և պահեստազորայիններին բնակության վայրը փոխել առանց համապատասխան մարմիններին ծանուցելու:
Առաջարկվում է նաև արգելել տեղեկատվական նյութերի պատրաստումն ու տարածումը, որոնք կարող են ապակայունացնել իրադրությունը: Անհրաժեշտության դեպքում կարող են ներդրվել կապի օգտագործման և համակարգչային ցանցերի միջոցով տեղեկատվության փոխանցման հատուկ կանոններ։
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...