16:53 26.07.2018
«ՀՀ Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել:
Նախնական տվյալներով՝ «ՀՀ Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով «Արխիվային գործի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ըստ որի՝ համապատասխան արխիվային փաստաթղթերի առկայության դեպքում պարտավոր են արխիվային փաստաթղթերից օգտվողին անվճար տրամադրել քաղաքացիների սոցիալական ապահովությանը վերաբերող ու սահմանված կարգով ձևակերպված արխիվային տեղեկանքները կամ արխիվային փաստաթղթերի պատճենները, սահմանել են գնացուցակ և դրանք տրամադրել վճարովի հիմունքներով՝ հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որը հուլիսի 23-ին ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում և վարույթ ընդունվել ՀԿԳ քննիչի կողմից:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «ՀՀ Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...