Ուկրաինական կարգավորիչը հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում ճառագայթման մակարդակը չի փոխվել․ ՄԱԳԱՏԷ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+24.09 oC

Ուկրաինական կարգավորիչը հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում ճառագայթման մակարդակը չի փոխվել․ ՄԱԳԱՏԷ

09:15 04.03.2022

Ուկրաինական կարգավորիչը տեղեկացրել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) այն մասին, որ Զապորոժյեի ԱԷԿ-ում ճառագայթման մակարդակը չի փոխվել, հրդեհը չի ազդել հիմնական սարքավորումների վրա: Այս մասին ասված Է ՄԱԳԱՏԷ-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ի էջում։

Դրա հետ մեկտեղ նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի գնդակոծման մասին հաղորդագրությունների մասին և կապի մեջ է Ուկրաինայի իշխանությունների հետ: Այսպես, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի և միջուկային ոլորտում ուկրաինական կարգավորիչի, ինչպես նաև օպերատորի հետ քննարկել է ԱԷԿ-ի իրադրությունը: Գրոսսին կոչ է արել դադարեցնել ուժի կիրառումը և նախազգուշացրել է ռեակտորների վնասման դեպքում լուրջ վտանգի մասին:

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում տեղադրված տեսաուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է ԱԷԿ-ի անվտանգության հարցը: Ավելի վաղ կայանի մամուլի ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Տուզը հայտնել էր, որ օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել: Ավելի ուշ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հերքել է անմիջապես ԱԷԿ-ում բռնկված հրդեհի մասին պնդումները: Գերատեսչության տվյալներով ՝ հրդեհը բռնկվել է մոտակայքում գտնվող ուսումնավարժական մասնաշենքում։

Զապորոժիեի ԱԷԿ-ը խոշորագույնն է Եվրոպայում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

22:20 12.07.2025

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

22:09 12.07.2025

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Հունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...

BACK_TO_TOP