09:28 04.03.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը հեռախոսազրույցում քննարկել են Զապորոժիեի ատոմակայանում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
«Վարչապետը [Ջոնսոնը] Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ վաղ առավոտյան խոսել է Զապորոժյեի ԱԷԿ-ում իրավիճակի լրջության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիվանատանը նաև հավելել են, որ Ջոնսոնը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել առաջիկա ժամերին ՝ տվյալ միջադեպը քննարկելու համար:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում տեղադրված տեսաուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է ԱԷԿ-ի անվտանգության հարցը: Ավելի վաղ կայանի մամուլի ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Տուզը հայտնել էր, որ օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել: Ավելի ուշ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հերքել է անմիջապես ԱԷԿ-ում բռնկված հրդեհի մասին պնդումները: Գերատեսչության տվյալներով ՝ հրդեհը բռնկվել է մոտակայքում գտնվող ուսումնավարժական մասնաշենքում։
Զապորոժիեի ԱԷԿ-ը խոշորագույնն է Եվրոպայում։
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...
22:20 12.07.2025
Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել էԹուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...
22:09 12.07.2025
Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներինՀունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...