13:02 04.03.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 3-4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խարդախության և ծանր վիրավորանքի՝ 5-ական, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման ու ընտանեկան բռնության՝ 2-ական, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, ինքնավնասման, սառը զենքի հայտնաբերման, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու և ծեծի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...
11:30 12.07.2025
NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...
11:20 12.07.2025
Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցըՀնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...
11:16 12.07.2025
ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ […] ...
11:00 12.07.2025
«Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան. Բեյլ«Սաութհեմփթոնի», «Տոտենհեմի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է, որ մադրիդյան ակումբի համար սկսվում է նոր դարաշրջան։ Ավելի վաղ մադրիդյան ակումբը 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել ՊՍԺ-ից Ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ «Բարսելոնան» և ողջ աշխարհը զգուշացված են. «Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան», – Բեյլի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։ Անցած մրցաշրջանում […] ...
10:40 12.07.2025
ՄԱԿ-ը նշանակել է Պաղեստինի հարցով համաժողովի ամսաթիվըՄերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված ՄԱԿ-ի համաժողովը տեղի կունենա հուլիսի 28-30-ը Նյու Յորքում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նախագահի ներկայացուցիչ Շարոն Բիրչը։ Համաժողովը նախատեսված էր անցկացնել հունիսի 17-21-ը Նյու Յորքում ՝ Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի համանախագահությամբ։ Տարածաշրջանում հունիսյան լարվածության ֆոնին, մասնավորապես՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների […] ...