15:05 04.03.2022
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Աբդալլահ Բու Հաբիբը մարտի 4-ին ուղերձներ փոխանակեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Արարատ Միրզոյանն իր ուղերձում նշել է, որ 30 տարի առաջ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ՝ Հայաստանը և Լիբանանն ամրագրեցին երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը պետական համագործակցության մեկնարկով։ Նա ընդգծել է լիբանանահայ համայնքի եզակի և անգնահատելի դերը երկու եղբայրական երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:
Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր հիմք ստեղծեց ձևավորելու երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդգրկուն դաշտ, ինչպես նաև միջմարդկային շփումների լայն շրջանակ, որը լավագույնս դրսևորվել է մարտահրավերները և դժվարին օրերը կողք կողքի հաղթահարելու վճռականությամբ և պատրաստակամությամբ:
Մեծապես կարևորելով հայ-լիբանանյան հարաբերությունների ջերմ ավանդույթները՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր բովանդակություն հաղորդել երկկողմ փոխշահավետ համագործակցության լայն շրջանակին:
Աբդալլահ Բու Հաբիբն իր ուղերձում ընդգծել է, որ հայ-լիբանանյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշվում է երկկողմ փոխշահավետ համագործակցության խորացման ամուր հաստատակամությամբ:
Լիբանանի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկու ժողովուրդների պատմական բարեկամության բնական շարունակականությունն էր, որտեղ իր ուրույն դերն ունի Լիբանանի հայ համայնքը՝ որպես լիբանանյան հասարակական կառուցվածքի ընդգրկուն և առանցքային բաղադրիչ:
Նախարար Բու Հաբիբն իր ուղերձում կարևորել է երկու երկրների և ժողովուրդների ամուր բարեկամությունը խաղաղության և բարդ ժամանակներում՝ իր երախտագիտությունը հայտնելով ՅՈՒՆԻՖԻԼ-ում Հայաստանի մասնակցությանը և հաստատակամ մնալով Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության Լիբանանի անխախտ դիրքորոշմանը:
12:43 12.07.2025
Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...
12:30 12.07.2025
«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանքՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
12:25 12.07.2025
Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետԼվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...