Ադամանդի թերությունը գիտական անհավանական բացահայտման առիթ է դարձել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+39.09 oC

Ադամանդի թերությունը գիտական անհավանական բացահայտման առիթ է դարձել

12:47 09.03.2022

Անհավանական հայտնագործություն է արել Նևադայի համալսարանի ակնագործ Օլիվեր Շաուները: Մասնագետն ադամանդ է ստացել Բոտսվանայից: Քարն այնքան էլ որակով չի եղել, քանի որ առկա է եղել պղտորություն, ըստ ամենայնի ինչ-որ բան էր ներթափանցել ադամանդի մեջ դրա ձևավորման ժամանակ։

Թեև ադամանդի պղտորությունը նվազեցրել է քարի արժեքը ոսկերչական տեսանկյունից, սակայն գիտնականը վերցրել է սպեկտրոգրաֆը՝ որոշելու, թե ինչ է հայտնվել քարի ներսում և ինչպես է դա տեղի ունեցել: Ադամանդները ժամանակային պարկուճներ են, որոնք հնարավորություն են տալիս հասկանալու մեր մոլորակի հեռավոր անցյալը և տեսնել, թե ինչպես է ձևավորվել Երկիրը, ո՛ր քիմիական տարրերն ինչ հերթականությամբ են հայտնվել:

Ռենտգենյան ճառագայթի տակ ուսումնասիրելով ադամանդը՝ գիտնականը տեսել է մեկ այլ հանքանյութի փոքրիկ բյուրեղներ: Բայց ինչպե՞ս է քարը հայտնվել մեկ այլ քարի մեջ, և ի՞նչ հանքանյութ է դա: Այս հարցերին պատասխանելու համար Շաուները  փորձել է լազերի միջոցով դուրս հանել ներսում գտնվող հանքանյութը և ուղարկել այն հետազոտության՝ բաղադրությունը հասկանալու համար:

Պատկերացրեք նրա զարմանքը, երբ ապարատը ցույց է տվել, որ դա կալցիումի սիլիկատի ամենահազվագյուտ ձևն է։ Գիտնականները միայն ենթադրել են, որ այն գոյություն ունի Երկրի խորքում, բայց երբեք չեն հանդիպել մակերևույթին։

Գիտնականներն այս հանքանյութն անվանել են դեյվմաոիտ: Այն ձևավորվել է անհավատալի խորության վրա՝ Երկրի «աղիներում»,  որտեղ ճնշումը 200 հազար անգամ ավելի բարձր է, քան մակերևույթին։ Սովորաբար ադամանդները գոյանում են մինչև 250 կիլոմետր խորության վրա։ Այս մեկն առաջացել է շատ ավելի խորը՝ մինչև 600 կիլոմետր։

Այսպիսով, ադամանդի «թերությունը» դարձել է եզակի գիտական ​​հայտնագործության հիմք, որն ապացուցել է, որ մարդկությունը դեռ  հեռու է հասկանալուց այն ամենը, ինչ թաքնված է մեր մոլորակի խորքերում և, հավանաբար, դեռևս կան գիտությանն անհայտ քարեր՝ յուրահատուկ հատկություններով, որոնք կարող են մեր կյանքը փոխել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP