17:50 10.03.2022
Եվրոպական խորհրդարանն այսօր՝ մարտի 10-ին, քննարկում է անցկացնում Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման շուրջ։ Քննարկման վերջում պետք է տեղի ունենա քվեարկություն՝ բանաձևի ընդունման վերաբերյալ։ Բանաձևով խոր մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանի տարածած քարոզչության առնչությամբ, ըստ որի հայկական մշակութային ժառանգության վայրերը ներկայացված են որպես աղվանական ծագում ունեցող, իսկ հայկական հուշարձանները վերանվանվում են աղվանական։
Ադրբեջանում աշխատանքային նոր խմբի ստեղծումը, որին հանձնարարված է ջնջել արձանագրությունները Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ գտնվող հատվածի կրոնական կամ պատմական հուշարձաններից, դատապարտվում է որպես հարևան ժողովուրդների մշակութային ժառանգության ապօրինի կողոպուտ՝ նրանց պատմական հիշողությունից զրկելու նպատակով։ Փաստաթղթում նշվում է, որ այս որոշումը «խախտում է Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի վճիռների ոգին»։
Փաստաթուղթը նաև մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին վերսկսված բախումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, և կողմերին կոչ է արվում զերծ մնալ ուժի կիրառումից, շարունակել վերջերս սկսված քաղաքական երկխոսությունը։
Փաստաթղթով պահանջվում է, որ Ադրբեջանը համապատասխան կազմակերպություններին, օրինակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թույլ տա մուտք գործել իր վերահսկողության տակ գտնվող տարածքների մշակութային ժառանգության վայրեր՝ ապահովելու դրանց պաշտպանությունը։
20:25 30.07.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...
20:14 30.07.2025
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկանՀուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...
19:54 30.07.2025
Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարըԿիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...
19:50 30.07.2025
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնումԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...
19:46 30.07.2025
Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետՀուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ […] ...