09:12 27.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ամենածանր վիճակում հայտնվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Իշխանափոխության փուլում դուրս գալով կոալիցիայից, իսկ ավելի ստույգ՝ ուղղակի հրաժարվելով ՀՀԿ–ից՝ կուսակցությունում հույս ունեին չմնալ ՀՀԿ-ի փլատակների տակ և էապես բարձրացնել վարկանիշը մինչև խորհրդարանական ընտրություններ: Սակայն Տարոն Մարգարյանի հրաժարականն ու արտահերթ ընտրությունների նշանակումը խառնել են նրանց պլանները:
Մեր ունեցած տեղեկություններով, ՀՅԴ-ականները թեթև փորձեր են արել՝ հասկանալու Նիկոլ Փաշինյանի մտադրությունները՝ սեպտեմբերյան ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու առումով, սակայն շատ շուտ հասկացել են, որ դա փաստացի անհնարին է, քանի որ նույնիսկ «Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների հարցը լուծված չէ:
Արդյունքում դաշնակցականները գրեթե ամենօրյա ռեժիմով ինտենսիվ քննարկումներ են կազմակերպում` հասկանալու իրենց անելիքները: Կուսակցության մեր աղբյուրները պնդում են, որ ՀՅԴ «վերնախավի» մեծ մասը հակված է այս ընտրություններին ընդհանրապես չմասնակցել, որպեսզի հանկարծ ու խայտառակ չլինեն՝ չհաղթահարելով անցողիկ շեմը:
Դա կարող է վերջնական ծանր հարված լինել կուսակցության համար: Այդ իսկ պատճառով, չի բացառվում, որ իրոք առաջիկա օրերին ՀՅԴ-ն վերջնական որոշում կայացնի ոչ միայն չմասնակցել ընտրություններին, այլև չսատարել որևէ այլ ուժի՝ շարունակելով պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին»:
11:02 26.06.2025
Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստըԿառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը: ...
10:50 26.06.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Կարևորելով միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը Կոմիտեի կայացման և կարողությունների զարգացման գործընթացում՝ Արթուր Նահապետյանը նշել է, որ կոռուպցիան այսօր ոչ միայն առանձին երկրների խնդիր է, այլև անդրազգային երևույթ, որի դեմ պայքարի գործում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը, […] ...
10:45 26.06.2025
«Ալ Նասրը» հեռացրել է Ստեֆանո ՊիոլիինՍաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Ակումբն X սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ Պիոլիի հետ հեռացել են նաև նրա մարզչական շտաբի անդամները: «Ալ Նասրը» շնորհակալություն է հայտնել իտալացի մասնագետին կատարած աշխատանքի համար: Պիոլին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը» և տիտղոս չէր նվաճել: ...
10:40 26.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:35 26.06.2025
ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիրՀիմք ընդունելով 2025 թ․ հունիսի 9-ից (արևելյան ժամանակով ժամը 00:01-ից) գործող Նախագահական հրամանագիրը, ըստ որի՝ սահմանափակվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ՝ երկիրը օտարերկրյա ահաբեկիչներից, ինչպես նաև ազգային և հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու համար, ԱՄՆ-ն լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր՝ առաջնորդվելով ԱՄՆ ազգային […] ...
10:30 26.06.2025
Հունիսի 29-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերըՀունիսի 29-ից հուլիսի 6-ը Տավուշում, երրորդ տարին անընդմեջ, ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվեն ամենամյա բանակային խաղեր՝ ուժային կառույցների միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում ...