Նախագահ Ալիևը ցանկանում է սպանել նաև պատմությունը. ԵԽ պատգամավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+35.09 oC

Նախագահ Ալիևը ցանկանում է սպանել նաև պատմությունը. ԵԽ պատգամավոր

20:10 10.03.2022

Նախագահ Ալիևը ցանկանում է սպանել նաև պատմությունը։ Այս մասին հայտնել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին ԵԽ-ում «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի քննարկման ժամանակ։

«Նույնիսկ այսօր Հայաստանում, Ղարաբաղում ընտանիքները սպասում են ռազմագերիների վերադարձին, որոնք ապօրինի կերպով պահվում են Ադրբեջանում, որոնց հետո վատ են վարվում և վերաբերվում են՝ ինչպես սակարկության առարկայի։ Զինվորականները և խաղաղ բնակիչները պարբերաբար թիրախավորվում են ադրբեջանցի զինվորների կողմից, որոնք անտեսում են հրադադարի համաձայնությունը։ Հենց երեկ ականանետով հարվածել են Խնուշինակ գյուղին, իսկ այսօր առավոտյան՝ Խրամորթ գյուղին։ Նախագահ Ալիևը ցանկանում է սպանել նաև պատմությունը», – ասել է ԵԽ պատգամավորը։

Եվրախորհրդարանի պատգամավորը Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը համեմատել է «Թալիբանի» և «Իսլամական պետության» կողմից իրականացված գործողությունների հետ՝ նշելով, որ տասնյակ հուշարձաններ, եկեղեցիներ, խաչքարեր միտումնավոր կերպով ոչնչացվել են տվյալ հողերում հայկական ներկայության հազարամյա հետքը ջնջելու նպատակով։

«Սա ծայրահեղ բռնություն է, որը, զրկելով մարդկանց իրենց ճակատագիրը որոշելու իրավունքից, նաև ցանկանում է զրկել նրանց իրենց ներկայության հետքերից։ Այս բռնությունը բոլորիս է վերաբերում, քանի որ այդ անգին ժառանգությունը նաև մերն է, դա մարդկության գանձն է։ Մեր այսօրվա բանաձևը հաստատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հույժ անհրաժեշտությունը՝ ապահովելու հայկական ժառանգության պաշտպանությունը» – ասել է Ֆրանսուա-Քսավիե Բելամին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

19:54 30.07.2025

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

19:50 30.07.2025

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...

Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

19:46 30.07.2025

Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Հուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ […] ...

BACK_TO_TOP