«Ելք»-ը հաստիքների ուռճացվածության մասին էր խոսում, հիմա սահմանել է առավելագույն քանակ. «Հրապարակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+24.09 oC

«Ելք»-ը հաստիքների ուռճացվածության մասին էր խոսում, հիմա սահմանել է առավելագույն քանակ. «Հրապարակ»

09:47 27.07.2018

«Եթե ընդդիմության կարգավիճա­կում «Ելք» դաշինքը բարձրաձայնում էր փոխմարզպետների հաստիքների կրճատման անհրաժեշտության մա­սին՝ համարելով, որ մի մարզում 3 փոխմարզպետի հաստիքն ավելորդ ծախս է, ապա իշխանության գալով՝ բոլորովին այլ մոտեցում է դրսևորում: Նոր կառավա­րությունն իր որոշմամբ սահմանել է պե­տական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն քանակը, այդ թվում՝ փոխմարզպետների. եթե նախկի­նում փոխմարզպետների թիվը սահման­ված էր ըստ մարզի մեծության և այլ չափորոշիչների, ապա նոր կառավարության հունիսի 11-ի որոշմամբ հավասարեցվել է. բոլոր մարզերում փոխմարզպետների նույն թիվն է սահմանվել՝ 3, և ներկա­յումս բոլոր մարզերում 3-ական փոխմարզպետ է նշանակվել:

Բայց մարզերի միջև ահռելի տարբերություններ կան, էլ չենք խոսում այն մասին, որ ամենամեծ մարզում անգամ 2 փոխմարզպետից ավե­լի նշանակելը մեծ շռայլություն է:

Տարած­քային կառավարման նախարարության մամլո խոսնակը մեզ հայտնեց, որ նշված որոշման բովանդակային մասի վերա­բերյալ կարծիք հայտնել չի կարող, միայն նշեց, որ մարզպետարանների լիազորու­թյունների և կառուցվածքի փոփոխու­թյուն է սպասվում: Հիշեցնենք, որ 2017-ի բյուջեի քննարկումների ժամանակ Էդմոն Մարուքյանը հորդորում էր նախկին կա­ռավարությանը կրճատել փոխմարզպետների թիվը, ինչին ի պատասխան արձա­գանքել էին, թե կուսումնասիրեն խնդիրը»,- գրում է թերթը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը

11:02 26.06.2025

Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը

Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը: ...

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ

10:50 26.06.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Կարևորելով միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը Կոմիտեի կայացման և կարողությունների զարգացման գործընթացում՝ Արթուր Նահապետյանը նշել է, որ կոռուպցիան այսօր ոչ միայն առանձին երկրների խնդիր է, այլև անդրազգային երևույթ, որի դեմ պայքարի գործում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը, […] ...

«Ալ Նասրը» հեռացրել է Ստեֆանո Պիոլիին

10:45 26.06.2025

«Ալ Նասրը» հեռացրել է Ստեֆանո Պիոլիին

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Ակումբն X սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ Պիոլիի հետ հեռացել են նաև նրա մարզչական շտաբի անդամները: «Ալ Նասրը» շնորհակալություն է հայտնել իտալացի մասնագետին կատարած աշխատանքի համար: Պիոլին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը» և տիտղոս չէր նվաճել: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:40 26.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր

10:35 26.06.2025

ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր

Հիմք ընդունելով 2025 թ․ հունիսի 9-ից (արևելյան ժամանակով ժամը 00:01-ից) գործող Նախագահական հրամանագիրը, ըստ որի՝ սահմանափակվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ՝ երկիրը օտարերկրյա ահաբեկիչներից, ինչպես նաև ազգային և հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու համար, ԱՄՆ-ն լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր՝ առաջնորդվելով ԱՄՆ ազգային […] ...

Հունիսի 29-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը

10:30 26.06.2025

Հունիսի 29-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը

Հունիսի 29-ից հուլիսի 6-ը Տավուշում, երրորդ տարին անընդմեջ, ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվեն ամենամյա բանակային խաղեր՝ ուժային կառույցների միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում ...

BACK_TO_TOP