09:59 27.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու աշխատանքային պայմաններին և խնդիրներին, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների աշխատանքների ուսումնասիրության համաձայն՝ մարզային ստորաբաժանումներից ամենամեծ ծանրաբեռնվածությունն ունի Արմավիրի մարզային քննչական վարչությունը. քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 31 քրեական գործ։ Հուլիսի 26-ի դրությամբ վարչության վարույթում գտնվում է 323 քրեական գործ, որից 117-ը քննվում է Արմավիրի մարզային քննչական վարչության, իսկ 206-ը՝ Վաղարշապատի քննչական բաժնի վարույթում։
ՀՀ ՔԿ նախագահը տեղում ուսումնասիրել է պատճառները և տվել կոնկրետ հանձնարարականներ՝ աշխատանքի կազմակերպման և քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
«Այսօրվա ստեղծված իրավիճակում նկատվում է քրեական գործերի, հետևապես նաև՝ քննիչների ծանրաբեռնվածության աննախադեպ աճ։ Նման պայմաններում ստորաբաժանումների ղեկավարները տեղերում պետք է վերանայեն աշխատանքի կազմակերպման ընդունված, ստանդարտ մեթոդները»,- ասել է ՔԿ նախագահը՝ հանձնարարելով, որ վարչությունների, բաժնի պետերը, տեղակալները ևս քրեական գործեր վարույթ ընդունեն և անձամբ քննություն իրականացնեն։
«Վարչության պետերն անմիջական պատասխանատվություն են կրում նախաքննության կազմակերպման արդյունավետության համար։ Անընդունելի է, երբ վարչության քննիչի վարույթում քննվում է 11, իսկ նույն վարչության այլ բաժնի քննիչի վարույթում՝ 33 քրեական գործ։ Դա չի կարող անհետևանք մնալ։ Պետը միայն մակագրություններ կատարելու համար չէ։ Վերլուծությունները պետք է պարբերաբար արվեն և դրան համարժեք քայլեր ձեռնարկվեն, օգնեն գերծանրաբեռնված քննիչներին, օրինակ՝ անձամբ վարույթ ընդունեն քրեական գործեր և քննություն իրականացնեն, կազմակերպեն քննիչների ժամանակավոր գործուղումներ՝ առավել ծանրաբեռնված ստորաբաժանումներ։ Դիտորդի դերն ուղղակի անընդունելի է»,- ընդգծել է ՔԿ նախագահը։ Վերջինս կարևորել է անձնակազմի կառավարման 3 կարևոր սկզբունք՝ անձնական օրինակ, հոգատարություն, խիստ և արդարացի պատիժ։
«Քննիչները երիտասարդներ են, որոնց մեծ մասը քննչական աշխատանքի մեծ փորձ չունի, և նրանց համար պետք է օրինակ ծառայեն հենց պետերը, քննիչը պետք է զգա ղեկավարի հոգատարությունը, բայց նաև գիտակցի, որ խախտումների, թերացումների դեպքում պատիժն անխուսափելի կլինի։ Միայն այս դեպքում կկարողանանք խոսել առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, ինչը աշխատանքի արդյունավետության կարևոր նախապայմաններից է»,- ասել է Հ.Գրիգորյանը։
ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ Արմավիրի մարզային քննչական վարչության երկու քննիչ գործուղվել է Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական գործեր վարույթ ընդունելու և քննություն իրականացնելու համար։ Բացի այդ, կքննարկվի որոշ առանձնապես ծանր հանցագործությունների, ինչպես նաև՝ քննության տեսանկյունից առավել բարդ մի քանի քրեական գործերի վարույթն այլ ստորաբաժանում փոխանցելու հարցը։
11:02 26.06.2025
Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստըԿառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը: ...
10:50 26.06.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Կարևորելով միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը Կոմիտեի կայացման և կարողությունների զարգացման գործընթացում՝ Արթուր Նահապետյանը նշել է, որ կոռուպցիան այսօր ոչ միայն առանձին երկրների խնդիր է, այլև անդրազգային երևույթ, որի դեմ պայքարի գործում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը, […] ...
10:45 26.06.2025
«Ալ Նասրը» հեռացրել է Ստեֆանո ՊիոլիինՍաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Ակումբն X սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ Պիոլիի հետ հեռացել են նաև նրա մարզչական շտաբի անդամները: «Ալ Նասրը» շնորհակալություն է հայտնել իտալացի մասնագետին կատարած աշխատանքի համար: Պիոլին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը» և տիտղոս չէր նվաճել: ...
10:40 26.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:35 26.06.2025
ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիրՀիմք ընդունելով 2025 թ․ հունիսի 9-ից (արևելյան ժամանակով ժամը 00:01-ից) գործող Նախագահական հրամանագիրը, ըստ որի՝ սահմանափակվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ՝ երկիրը օտարերկրյա ահաբեկիչներից, ինչպես նաև ազգային և հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու համար, ԱՄՆ-ն լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր՝ առաջնորդվելով ԱՄՆ ազգային […] ...
10:30 26.06.2025
Հունիսի 29-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերըՀունիսի 29-ից հուլիսի 6-ը Տավուշում, երրորդ տարին անընդմեջ, ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվեն ամենամյա բանակային խաղեր՝ ուժային կառույցների միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում ...