15:40 11.03.2022
ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ուսումնասիրել է 2021թ. ընթացքում հանրապետությունում կատարված տնտեսական բնույթի հանցագործությունների դեպքերով քրեական շարժընթացը:
Պարզվել է, որ 2021թ. ընթացքում հարուցվել է նշված բնույթի 1114 քրեական գործ, ինչը 1,31 անգամ կամ 270-ով ավելի է՝ 2020թ.-ի համեմատ: Նախորդ տարի դատարան է ուղարկվել տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ 33 քրեական գործ, որոնցով դատի է տրվել 47 անձ՝ գրեթե նույնքան, որքան 2020թ. ընթացքում:
Միայն նախապատրաստված և ավարտված նյութով, քննված և ավարտված քրեական գործերով, ինչպես նաև դատարանում քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված, հայտնաբերված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 22.3 մլրդ ՀՀ դրամ, կամ 2020թ. (շուրջ 12մլրդ դրամ) համեմատ 85%-ով ավելի: Էապես ավելացել է նաև քրեական գործերի շրջանակում պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը: 2021թ. ընթացքում վերականգնվել է 5.6 մլրդ ՀՀ դրամ՝ 2020թ.-ի 1.9 մլրդ ՀՀ դրամի դիմաց, կամ շուրջ 2.8 անգամ ավելի:
Տնտեսական բնույթի որոշակի հանցատեսակներով դեպքերի, ինչպես նաև վարույթում քննվող գործերի աճը պայմանավորված է մի քանի հանգամանքով: Նախ՝ ինչպես ՀՀ ՊԵԿ նախաձեռնությունների, այնպես էլ տնտեսական գործունեության առանձին՝ հանցավորության առումով առավել խնդրահարույց ոլորտների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրված կոնկրետ հանձնարարականների կատարման արդյունքում էապես ավելացել են ՀՀ ՊԵԿ ստորաբաժանումների կողմից հարկային պարտավորությունների չկատարման, կանխամտածված սնանկության, ապօրինի ձեռնարկատիրության ավելի շատ դեպքերի հայտնաբերման դեպքերը:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից տրված հանձնարարությամբ ՀՀ ՊԵԿ-ում ուսումնասիրություններ են կատարվել ՀՀ-ում ռեզիդենտ համարվող շոու-բիզնեսի ներկայացուցիչների կողմից առանց հարկային մարմիններում հաշվառման, այսինքն՝ առանց հարկեր վճարելու ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ինչպես նաև կառուցապատման, բենզինի, դիզվառելիքի ներմուծման և վաճառքի ոլորտներում: Դրանց արդյունքում հայտնաբերվել են հարկային բնույթի հանցավոր իրավախախտումներ, որոնք քրեաիրավական ընթացք են ստացել:
Բացի դրանից՝ քրեական գործերի ուսումնասիրմամբ արձանագրվել են առանձին գերակա ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանների այնպիսի խախտման դեպքեր, երբ ՀՀ կառավարության որոշումներով արտոնյալ պայմաններով ՀՀ տարածք ներմուծված ապրանքները չեն ծառայել իրենց նպատակային նշանակությանը: Հաշվի առնելով, որ նման արտոնություններ տրվել են բազմաթիվ տնտեսվարողների՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը հանձնարարվել է պարբերաբար իրականացնել միջոցառումներ վերջիններիս կողմից դրանց նպատակային օգտագործման հանգամանքները պարզելու և խախտման դեպքերի մասին ՀՀ գլխավոր դատախազությանը տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ: Ելնելով գործնական խնդիրներից՝ 2021թ. համապատասխան իրավակարգավորումներում փոփոխությունների կոնկրետ առաջարկություններով համապատասխան միջնորդագիր է ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: Արդյունքում այդ առաջարկությունները ներառվել են ՀՀ կառավարության որոշման մեջ:
Բացի դրանից՝ վերջին շրջանում բանկերը, վարկային կազմակերպություններն առավել նախաձեռնող են դարձել կեղծ փողեր հայտնաբերելու դեպքում այդ մասին իրավապահ մարմիններին հաղորդումներ ներկայացնելու, վերջիններիս հետ համագործակցելու հարցում: Դրան նպաստել է նախ այն հանգամանքը, որ բանկային կամ վարկային, վճարային համակարգերի բնագավառում գործող կազմակերպությունների հետ աշխատանքներ են տարվել կեղծ փողերի հայտնաբերման նոր սարքավորումների ներդրման, աշխատակիցների զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ: Բացի դրանից՝ դրան նպաստել է նաև ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ Կենտրոնական բանկի և բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ նախորդ տարի կազմակերպված՝ կեղծ փողերի դեմ պայքարի շրջանակում նման դեպքերի մասին ՀՀ իրավապահ մարմիններին տեղեկացնելու, այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության ձևերի շուրջ քննարկումը:
ՀՀ գլխավոր դատախազության որդեգրած քրեական քաղաքականության համատեքստում քրեական գործերով, որոնցով հիմնավոր կասկած է եղել փողերի լվացման մասով, դատախազների հանձնարարությամբ պարտադիր քննության առարկա է դարձվում կասկածյալների կամ մեղադրյալների՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունենալու, նման սուբյեկտ հանդիսանալու դեպքում նրանց հայտարարագրերի ուսումնասիրման և ձեռք բերված բավարար փաստական հանգամանքների առկայության պայմաններում վերջիններիս ապօրինի հարստացման հանգամանքները:
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում իրականացվող քննությունների օրինականության ստուգման, ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում վեր են հանվել նաև նշանակվող փորձաքննությունների տևողությանը, գույքի վրա կալանք դնելուն, նշանակված հարկային ստուգումների բողոքարկումներին և այլ հարցերին վերաբերող գործնական խնդիրներ: Դրանց արդյունքում ինչպես կոնկրետ քրեական գործերի քննարկումներով, այնպես էլ մի շարք հաղորդումներով վարույթն իրականացնող մարմնին տրվել են կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ: Մասնավորապես, 2021թ. ընթացքում քննվող քրեական գործերով դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնող դատախազների կողմից քննիչներին տրվել է 38 գրավոր ցուցում, ինչը կրկնակի ավելի է 2020թ. համեմատ, իսկ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներին ու ՊԵԿ ՕՀ վարչությանը տրվել են օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու 23 հանձնարարականներ:
Նշված բնույթի քրեական գործերի քննության ընթացքում թույլ տրված խախտումերն ու թերացումները վերացնելու, ինչպես նաև գործերով անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու նպատակով ներկայացվել է 269 հաղորդում:
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...
22:20 12.07.2025
Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել էԹուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...
22:09 12.07.2025
Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներինՀունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...