«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենին կընտրեն սեպտեմբերի 14-ին. հայտարարվել է մրցույթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+24.09 oC

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենին կընտրեն սեպտեմբերի 14-ին. հայտարարվել է մրցույթ

10:55 27.07.2018

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի բաց մրցույթ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

1) գիտական աստիճան` հայագիտության կամ հումանիտար-հասարակագիտական գիտությունների բնագավառում,

2) առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն,

3) ցեղասպանագիտության ոլորտում գիտական աշխատանքներ:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով,

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) գունավոր լուսանկար,

4) առնվազն 5 տարվա գիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթուղթ,

5) թեկնածուի համառոտ ինքնակենսագրություն (CV),

6) զինվորական գրքույկի կամ զինապարտության մասին փաստաթղթի պատճենը,

7) գիտական աստիճանի վկայականի պատճենը,

8) հրատարակված գիտական աշխատությունների ցանկ,

9) «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի զարգացման տեսլականը (առավելագույնը 1500 բառի շրջանակում):

Փաստաթղթերի պատճենները անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ. վերջիններս դիմողին կվերադարձվեն համեմատվելուց հետո:

Մրցույթին մասնակցելու դիմումներն ու փաստաթղթերը (բնօրինակներով) 2018 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ, ժամը 10։00-17։00-ը (բացի կիրակի և երկուշաբթի օրերից) պետք է ներկայացնել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» (հասցե` ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8), կամ ուղարկել [email protected] էլ. hասցեով` կցելով փաստաթղթերի լուսապատճենները:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրությունը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 11։00-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի շենքում` (հասցե` ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8):

Տեղեկությունների համար զանգահարել` 010 39 09 81 (ընդունարան) և 098-93-16-28 հեռախոսահամարներով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:40 26.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր

10:35 26.06.2025

ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր

Հիմք ընդունելով 2025 թ․ հունիսի 9-ից (արևելյան ժամանակով ժամը 00:01-ից) գործող Նախագահական հրամանագիրը, ըստ որի՝ սահմանափակվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ՝ երկիրը օտարերկրյա ահաբեկիչներից, ինչպես նաև ազգային և հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու համար, ԱՄՆ-ն լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր՝ առաջնորդվելով ԱՄՆ ազգային […] ...

Հունիսի 29-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը

10:30 26.06.2025

Հունիսի 29-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը

Հունիսի 29-ից հուլիսի 6-ը Տավուշում, երրորդ տարին անընդմեջ, ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվեն ամենամյա բանակային խաղեր՝ ուժային կառույցների միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում ...

Հյուսիսային պողոտան ազատվել է ինքնակամ շինությունից

10:22 26.06.2025

Հյուսիսային պողոտան ազատվել է ինքնակամ շինությունից

Հյուսիսային պողոտա 2 հասցեում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված խորտկարան։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Քաղաքային միջավայրը բարեկարգելու նպատակով շարունակվում են ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժման աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում․ Ինֆանտինո

10:16 26.06.2025

Առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում․ Ինֆանտինո

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարծում է, որ առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը: «Առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում։ MLS-ը, անկասկած, աշխարհի լավագույն լիգաներից մեկն է», – ասել է Ինֆանտինոն Fox Sports-ի եթերում: Ըստ The Athletic-ի` 2025 թվականին անցկացված […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:11 26.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP