Հաշմանդամության 1-ին,2-րդ և 3-րդ խմբի փոխարեն կսահմանվեն ֆունկցիոնալության աստիճաններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

Հաշմանդամության 1-ին,2-րդ և 3-րդ խմբի փոխարեն կսահմանվեն ֆունկցիոնալության աստիճաններ

18:20 12.03.2022

Առաջիկայում կփոխվի հաշմանդամության կարգերի տրամադրման գործընթացի կարգը: Չեն սահմանվի հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ խմբեր, փոխարենը բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները քաղաքացիների կարիքների գնահատում կկատարեն՝ ելնելով ֆունկցիոնալության աստիճանից:

2021 թվականի դեկտեմբերի մեկի դրությամբ Հայաստանում հաշմանդամություն ունի 196․849 քաղաքացի, նրանցից 9191-ը երեխաներ են: Առաջին խմբի հաշմանդամ են 9 639, երկրորդ խմբի՝ 67 666, երրորդ խմբի՝ 110 353 մարդ:

Հաշմանդամության կարգ ստանալով քաղաքացին օգտվում է որոշակի արտոնություններից, անվճար դեղորայքից կամ 50 % համավճարով բժշկական ծառայություններից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է առաջիկայում փոխել հաշմանդամության կարգի տրամադրման մոտեցումները:

«Մարդուն դիտարկում ենք ու փորձաքննում ենք՝ ելնելով  նրա առողջական վիճակից, այսինքն՝ հիմք է ընդունվում բժշկական մոդելը։ Մենք խոսում ենք, թե մարդը ինչքան անկարող է, ինչքան սահմանափակ են նրա առողջական վիճակով պայմանավորված որոշակի  գործողություններ ու գործառույթներ։Մենք հիմա անցնում ենք սոցիալական  փորձաքննության մոդելին»,- նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետները զննում են քաղաքացիների կենսագործունեության աստիճանի սահմանափակումները, գնահատում են նրա հիվանդության ծանրության աստիճանը։ Առաջարկվող  նոր մոդելով քաղաքացին կդիտարկվի ըստ ֆունկցիոնալության աստիճանի, և հաշմանդամության խմբերը կհանվեն գործածությունից:

«Մենք պիտի գնահատենք ֆունկցիոնալությունը և ոչ թե կենսագործունեության սահմանափակումը։ Ներկայիս գործող 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի փոխարեն մենք ունենալու ենք ֆունկցիոնալության աստիճաններ՝ թույլ, միջին, ծանր և խորը»,- նշել է նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

«Էսօր մենք մասսայական տալիս ենք հաշմանդամության կարգ, մարդը ստանում է և՛ արտոնություն, և՛ գումարային թոշակ։ Հիմա ուզում են բաղդատել, մարդ կա կարող է էդ գումարի կարիքը չունի, ունի արտոնության կարիք, մարդ կա ընդհակառակը՝ արտոնություն չի ուզում, գումարն է վերցնում։ Սա սոցիալական մոդելի ներդրումն է և կախված է քաղաքացու սոցիալական վիճակից»,- ասում է թիվ 14 ԲՍՓ հանձնաժողովի պատասխանատու Հայկ Մուրադյանը։

Նոր սոցիալական մոդելի ներդրմամբ նախկին փորձաքննող հանձնաժողովի փոխարեն ձևավորվելու է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագիտական նոր խումբ, բացի թերապևտից, վիրաբույժից ու նյարդաբանից, խմբում կընդգրկվեն նեղ մասնագետներ։

Առաջարկվող նոր մոդելով գործընթացը  ամբողջությամբ էլեկտրոնային համակարգով է լինելու: Սահմանվելու է մասնագետների ռեեստր, և փորձաքննությունից մեկ օր առաջ միայն բժիշկները կծանուցվեն փորձաքննության մասին՝  նախապես  չիմանալով, թե ով է լինելու փորձաքննվող անձը և որ տարածքային հանձնաժողովի կազմում են իրենք ընդգրկվել: Նոր մոդելով կընդլայնվի նաև աջակցող միջոցների տրամադրման ցանկը:

Կշարունակեն նաև պատերազմում վիրավորում ստացած տղաներին աջակցող միջոցների տրամադրել արտոնյալ պայմաններով: Նախորդ տարի փորձաքննություն անցած 1962 պատերազմի մասնակիցներից հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել 1488-ը: Նրանց մեծ մասին  տրվել է  երրորդ խմբի  հաշմանդամության կարգ, որը  վերափորձաքննությունների արդյունքում ենթակա է փոփոխման, հատկապես պրոթեզավորումից հետո։ Բժշկասոցիալական փորձաքննության և հաշմանդամության աստիճանի որոշման նոր կարգը կիրառության կդրվի 2023 թվականից։

Նրանց մեծ մասին  տրվել է  երրորդ խմբի  հաշմանդամության կարգ, որը  վերափորձաքննությունների արդյունքում ենթակա է փոփոխման, հատկապես պրոթեզավորումից հետո։ Բժշկասոցիալական փորձաքննության և հաշմանդամության աստիճանի որոշման  նոր կարգը կիրառության կդրվի 2023 թվականից։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

23:44 22.06.2025

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

Անգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

23:29 22.06.2025

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

23:20 22.06.2025

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

22:58 22.06.2025

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

BACK_TO_TOP