13:43 16.03.2022
Գեղարքունիքի մարզում այսուհետ գործելու է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ( EU4Sevan) ծրագրի իրականացման մարզային կառույց։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից, նորաստեղծ կառույցը գործելու է Գեղարքունիքի մարզպետարանի շենքում։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ( EU4Sevan) ծրագիրը իրականացնող թիմի ղեկավար Քրիստիան Հենշելին, ծրագրի մարզային համակարգող Վարազդատ Սարգսյանին և թիմի խորհրդատուին: Կարեն Սարգսյանի և Քրիստիան Հենշելի միջև կայացած նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Գեղարքունիքի մարզպետարանից կազմակերպությանը տրամադրվել է համապատասխան տարածք, որտեղ էլ, մարզային համակարգողի միջոցով, կիրականացվեն ծրագրից բխող գործառույթներ:
Թիմի ղեկավարն ընձեռված հնարավորության համար նախ շնորհակալություն է հայտնել Գեղարքունիքի մարզպետին և հույս հայտնել, որ նա կնպաստի ծրագրի ավելի արդյունավետ իրականացմանը:
Քրիստիան Հենշելը ներկայացրել է EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները, որոնք կաջակցեն ՀՀ կառավարությանը և կկարգավորեն Սևանա լճի շուրջ տարիներ ի վեր կուտակված բնապահպանական մի շարք խնդիրներ: Նրա խոսքերով՝ EU4Sevan ծրագրի շրջանակներում այս տարվա ընթացքում նախատեսվում է մարզում իրականացնել աշխատանքներ, որոնք ընդգրկելու են Սևանա լճի էկոհամակարգի կառավարման, Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման, հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունների, Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և տեղեկատվության հասանելիության բարելավումը` համայնքների, դպրոցականների և հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել՝ ծրագրից բխող բաղադրիչների իրականացման ընթացքում ծավալել ակտիվ համագործակցություն:
10:43 14.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին10:42 14.07.2025
Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին10:35 14.07.2025
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք իրականացրել են համացանցային զանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և շահութաբեր ներդրում կատարելու պատրվակով օգտագործելով […] ...
10:00 14.07.2025
Մակրոն. Փարիզը կսկսի երկխոսություն ԵՄ անդամների հետ միջուկային զենքի միջոցով անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալՖրանսիան մտադիր է երկխոսություն սկսել ԵՄ անդամ պետությունների հետ՝ ֆրանսիական միջուկային զինանոցների օգնությամբ եվրոպական անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի կայքում։ «Մեր միջուկային զսպման միջոցների դերը կոլեկտիվ անվտանգության ապահովման գործում լիարժեք գնահատելու համար ես հանձնարարել եմ զինված ուժերի նախարարին և […] ...
09:50 14.07.2025
Պիստորիուս. Գերմանիան չի մատակարարի Taurus հրթիռներ ՈւկրաինայինԳերմանիան Ուկրաինային չի մատակարարի Taurus հեռահար թևավոր հրթիռներ՝ չնայած Կիևի նոր խնդրանքին, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Նա ասաց, որ Գերմանիան չի մատակարարի Taurus հեռահար հրթիռներ Ուկրաինային, չնայած Ռուսաստանի կողմից վերջերս իրականացված ավիահարվածների շարքին և Կիևի կողմից նորացված կոչին», – ասվում է հոդվածում։ Պիստորիուսը նաև ասել է, որ Գերմանիան […] ...
09:40 14.07.2025
Թրամփի երկրորդ այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերի 17-19-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ պետական այցը Մեծ Բրիտանիա տեղի կունենա սեպտեմբերի 17-19-ը, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը։ Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի գրասենյակը, ամերիկացի առաջնորդը և նրա կինը՝ Մելանյան, կմնան Լոնդոնի մոտակայքում գտնվող Բերկշիր կոմսության Վինձորի ամրոցում։ Ավելի վաղ մի շարք բրիտանացի պատգամավորներ դեմ էին արտահայտվել Թրամփին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ելույթ ունենալու […] ...
09:35 14.07.2025
Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածըԳործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Այժմ քաղաքացիները կարող են հավելվածի միջոցով ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին: Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։ Աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության […] ...
09:30 14.07.2025
Շանզ Էլիզեում շքերթ կանցկացվի Ֆրանսիայի Ազգային օրվա առթիվՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզի Շանզ-Էլիզեում կանցկացնի ռազմական շքերթ՝ նվիրված երկրի Ազգային օրվան: Տոնակատարությունները կսկսվեն տեղական ժամանակով 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 11:00-ին): Շքերթը կրկին տեղի կունենա Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր փողոցում, այն բանից հետո, երբ անցյալ տարի այն տեղափոխվել էր մոտակա Ֆոշ պողոտա՝ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի պատճառով։ Ֆրանսիայի իշխանությունները, որոնք ռազմական ծախսերի ավելացման […] ...