17:00 16.03.2022
Մարտի 16-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը՝ նվիրված Երևանի պատմամշակութային ժառանգությանը, պահպանությանն ու հանրահռչակմանը:
Աշխատաժողովը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Մարտի 16-17-ն անցկացվող աշխատաժողովի նպատակն է մայրաքաղաքի պատմությամբ և մշակութային ժառանգությամբ հետաքրքրվողներին ներկայացնել Երևանի հնագույն, միջնադարյան, նախախորհրդային և խորհրդային ժամանակաշրջաններում ստեղծված պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաև արդի փուլում այդ ժառանգության պահպանությանն ու հանրահռչակմանը վերաբերող հարցերը: Աշխատաժողովին մասնակցում են գիտնականներ, պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության և պահպանության ոլորտի մասնագետներ:
«Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով աշխատաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:
Վարչության պետի խոսքերով՝ անհնար է պատկերացնել Հայաստանի ժամանակակից կյանքն ու դրա զարգացման հեռանկարներն առանց պատմամշակութային ժառանգության, քանի որ այդ ժառանգությունը հայի ինքնաճանաչողության անկյունաքարերից է:
«Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության համար պատմամշակութային ժառանգությունն ունի նույն կարևորությունը, ինչ որ տարբեր երկրների համար ունեն բնական ռեսուրսները՝ նավթը, գազը, ոսկին: Մեզ համար մեր ոսկին մեր պատմությունը, մշակույթն ու պատմամշակութային ժառանգությունն է, և դրա պատշաճ պահպանությունն իր հետևից կարող է բերել երկրի զբոսաշրջային գրավչությանն ու զարգացմանը»,- նշել է Վանյանը և այս համատեքստում կարևորել պատմամշակութային ժառանգության ոլորտում նոր ուսումնասիրություններն ու դրանց տվյալների հանրահռչակումը, ինչին էլ նպաստում են այսօրինակ աշխատաժողովները, գիտաժողովներն ու սեմինարները:
Հարություն Վանյանի տեղեկացմամբ՝ աշխատաժողովը նվիրված է Երևանի պատմամշակութային ժառանգությանը և հատկապես վերջին տարիներին իրականացված ուսումնասիրություններին, այդ թվում՝ պեղումներին, որոնք գալիս են՝ լրացնելու մեր մայրաքաղաքի՝ հազարամյակների պատմության և հնագիտության սկզբնաղբյուրները:
Տեղեկացնենք, որ մարտի 17-ին՝ ժամը 11:30-ին, աշխատաժողովի աշխատանքները կշարունակվեն «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում» (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, Վերնիսաժի հարևանությամբ), որտեղ նախատեսված են երկու նիստեր՝ «Երևանը՝ նախախորհրդային և խորհրդային», ինչպես նաև «Երևանը՝ անկախության շրջաններում» բաժանմամբ: Այս նիստերին ներկայացվող զեկուցումները կվերաբերեն նշյալ փուլերի հուշարձաններին և դրանց առնչվող հարցերին:
Նշենք, որ աշխատաժողովը կեզրափակվի կլոր սեղան-քննարկմամբ, որի ընթացքում կամփոփվեն աշխատաժողովի արդյունքները, ինչպես նաև կքննարկվեն Երևանի պատմամշակութային ժառանգությանն առնչվող հարցեր:
Աշխատաժողովին ներկայացվող թեմաներին կարելի է ծանոթանալ ծրագրում:
10:00 14.07.2025
Մակրոն. Փարիզը կսկսի երկխոսություն ԵՄ անդամների հետ միջուկային զենքի միջոցով անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալՖրանսիան մտադիր է երկխոսություն սկսել ԵՄ անդամ պետությունների հետ՝ ֆրանսիական միջուկային զինանոցների օգնությամբ եվրոպական անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի կայքում։ «Մեր միջուկային զսպման միջոցների դերը կոլեկտիվ անվտանգության ապահովման գործում լիարժեք գնահատելու համար ես հանձնարարել եմ զինված ուժերի նախարարին և […] ...
09:50 14.07.2025
Պիստորիուս. Գերմանիան չի մատակարարի Taurus հրթիռներ ՈւկրաինայինԳերմանիան Ուկրաինային չի մատակարարի Taurus հեռահար թևավոր հրթիռներ՝ չնայած Կիևի նոր խնդրանքին, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Նա ասաց, որ Գերմանիան չի մատակարարի Taurus հեռահար հրթիռներ Ուկրաինային, չնայած Ռուսաստանի կողմից վերջերս իրականացված ավիահարվածների շարքին և Կիևի կողմից նորացված կոչին», – ասվում է հոդվածում։ Պիստորիուսը նաև ասել է, որ Գերմանիան […] ...
09:40 14.07.2025
Թրամփի երկրորդ այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերի 17-19-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ պետական այցը Մեծ Բրիտանիա տեղի կունենա սեպտեմբերի 17-19-ը, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը։ Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի գրասենյակը, ամերիկացի առաջնորդը և նրա կինը՝ Մելանյան, կմնան Լոնդոնի մոտակայքում գտնվող Բերկշիր կոմսության Վինձորի ամրոցում։ Ավելի վաղ մի շարք բրիտանացի պատգամավորներ դեմ էին արտահայտվել Թրամփին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ելույթ ունենալու […] ...
09:35 14.07.2025
Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածըԳործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Այժմ քաղաքացիները կարող են հավելվածի միջոցով ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին: Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։ Աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության […] ...
09:30 14.07.2025
Շանզ Էլիզեում շքերթ կանցկացվի Ֆրանսիայի Ազգային օրվա առթիվՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզի Շանզ-Էլիզեում կանցկացնի ռազմական շքերթ՝ նվիրված երկրի Ազգային օրվան: Տոնակատարությունները կսկսվեն տեղական ժամանակով 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 11:00-ին): Շքերթը կրկին տեղի կունենա Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր փողոցում, այն բանից հետո, երբ անցյալ տարի այն տեղափոխվել էր մոտակա Ֆոշ պողոտա՝ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի պատճառով։ Ֆրանսիայի իշխանությունները, որոնք ռազմական ծախսերի ավելացման […] ...
09:19 14.07.2025
Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից ԳազայումԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը անընդունելի է անվանել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ մի քանի շաբաթ է՝ դժգոհ է Իսրայելի գործողություններից անկլավում։ «Ինձ դուր չի գալիս այն, ինչ Իսրայելի կառավարությունը շաբաթներ շարունակ անում է Գազայի հատվածում», – ասել է Մերցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ մի քանի անգամ քննարկել է իրավիճակը […] ...