ՀՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC

ՀՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ

15:14 27.07.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր խոր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ  հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով։

Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է։

Ստեղծված իրավիճակը համարում ենք սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և հարված` լիարժեք իրավական պետության կառուցման գործընթացներին։ Քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը։

Արցախյան հիմնախնդրում աներկբա հաստատակամություն ցուցաբերած նախկին Գերագույն գլխավոր հրամանատարին և արցախյան ազատամարտի հաղթանակի վճռորոշ դերակատարներից մեկին օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը դիտում ենք որպես Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ առկա մոտեցումներից արմատապես տարբերվող հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը դուրս եկավ Հռոմի թենիսի մրցաշարի չորրորդ փուլ

21:02 11.05.2025

Խաչանովը դուրս եկավ Հռոմի թենիսի մրցաշարի չորրորդ փուլ

Հռոմում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարի երրորդ շրջանի խաղում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է իտալացի Ֆրանչեսկո Պասարոյին։ Խաղն ավարտվել է 6:3, 6:0 հաշվով: Պասարոն մրցաշարին մասնակցել է մրցույթի կազմակերպիչներից հատուկ հրավեր (wild card) ստանալով։ Չորրորդ փուլում հայազգի թենիսիստը կխաղա իսպանացի Կառլոս Ալկարասի և սերբ Լասլո Ջերեի միջև խաղի հաղթողի հետ։ Խաչանովը […] ...

Al Jazeera. ՀԱՄԱՍ-ը և ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ են վարում Գազայի հարցով

20:49 11.05.2025

Al Jazeera. ՀԱՄԱՍ-ը և ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ են վարում Գազայի հարցով

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները ուղիղ բանակցություններ են վարում ԱՄՆ վարչակազմի հետ՝ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Աղբյուրի տվյալներով՝ բանակցությունները «ընթացել են վերջին մի քանի օրերի ընթացքում», և պատվիրակությունների կազմը չի հրապարակվել։ ...

Արտգործնախարարության հարևանությամբ ծառն արմատից կոտրվել ու տապալվել է

20:36 11.05.2025

Արտգործնախարարության հարևանությամբ ծառն արմատից կոտրվել ու տապալվել է

Մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:20-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Խորենացի – Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում ծառն արմատից պոկվել ու տապալվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Ծառի տապալման հետևանքով էլ վնասվել է խաչմերուկում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը։ ...

Շուտով Ազնավուրի հրապարակում կտեղադրվի «Լա Բոհեմ» քանդակը․ Ավինյան

20:29 11.05.2025

Շուտով Ազնավուրի հրապարակում կտեղադրվի «Լա Բոհեմ» քանդակը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ՝ շուտով Ազնավուրի հրապարակում կտեղադրվի Դավիթ Մինասյանի «Լա Բոհեմ» քանդակը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վարչապետը տիկնոջ հետ մոմ է վառել Որոտնավանք եկեղեցում

20:17 11.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ մոմ է վառել Որոտնավանք եկեղեցում

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Ճանապարհին մտանք Որոտնավանք՝ մոմ վառելու»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Իրանը դրական է գնահատում ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները

20:02 11.05.2025

Իրանը դրական է գնահատում ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները

Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը տեղի է ունեցել ավելի լուրջ մթնոլորտում, իրանական կողմը դրական է գնահատել խորհրդակցությունները։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների չորրորդ փուլն ավելի լուրջ և անկեղծ էր, քան նախորդ երեքը», – ասել է նա Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքին տված […] ...

BACK_TO_TOP