Նախկինում գործող հարկային ռեժիմը հարկման արդարության սկզբունքի հետ որևէ աղերս չուներ. ՊԵԿ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+25.09 oC

Նախկինում գործող հարկային ռեժիմը հարկման արդարության սկզբունքի հետ որևէ աղերս չուներ. ՊԵԿ նախագահ

19:45 27.07.2018

Հյուսիս-հարավում ՊԵԿ-ը դեռ գործողություններ չի իրականացրել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Հեռանկար»-ի տաղավարում հայտնեց, որ իրենք դեռ տեղեկատվություն են մշակում: Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք հարկային-մաքսայինի աշխատակիցը բիզնես ունենալու իրավունք ունի, և այդ դեպքում նա արտոնություններ ստանում է, Անանյանը պատասխանեց, որ այդ սահմանը շատ նուրբ է: ՊԵԿ նախագահը նշեց, որ կա տեսակետ, համաձայն որի՝ մաքսայինի աշխատակցի՝ բիզնես ունենալու պարագայում կոռուպցիոն ռիսկերը կարող են կրճատվել, սակայն մյուս կողմից՝ բիզնեսում «փայ ունենալը», բիզնես ունենալը, բիզնեսին ուղղորդելը, նրա քաղաքական կամ տնտեսական որոշումներին մասնակցություն ունենալն ուղղակիորեն առնչվում է հովանավորչության հետ, որը քրեորեն պատժելի կարող է լինել:

«Կարևոր չէ՝ բիզնես կա՞, թե՞ չէ, կարևորն այն է, թե բիզնես ունենալու պարագայում անձը օրենսդրությամբ սահմանված կարգով իր բիզնեսի կառավարման լիազորությունները հավատարմագրային կառավարմամբ հանձնե՞լ է մեկ այլ անձի, թե՞ ոչ. եթե այո, ապա բիզնես ունենալու, դրա տնտեսական կամ քաղաքական որոշումների կայացմանը չմասնակցելու, բայց այդ բիզնեսից որոշակի դիվիդենտներ ունենալու առումով կարծում եմ՝ ոչ ոք պետք է սահմանափակում չունենա»,- ասաց նա:

Անանյանը նշեց, որ բիզնեսին անհարկի միջամտությունների մասին ՊԵԿ-ին տեղեկացնելու իրենց հայտարարությունից հետո դեռ շատ կարճ ժամանակ է անցել, և իրենք դեռ բողոքներ չեն ստացել: ՊԵԿ նախագահի կարծիքով՝ պետք է նաև զանգերի, այցերի միջոցով դա պարզեն, գնան, շրջեն, նաև տեղում հարցնեն, ոչ թե սահմանափակվեն զուտ իրենց ուղարկվող տեղեկատվությամբ: Նա ընդգծեց՝ դա ինքնանպատակ չէ, ոչ թե պլան են կատարում, այլ ուզում են տեղեկացված լինել՝ ՓՄՁ-ով զբաղվողների մոտ իրականացվե՞լ է կոշտ գործիքակազմով վարչարարություն, օրենքի խախտում տեղի՞ է ունեցել արդյոք: Անանյանը հայտնեց, որ նախ պետք է իրենց ներքին ռեսուրսներով այդ գործերը քննեն, վնասները փոխհատուցեն, մեղավոր աշխատակիցներին պատժեն:

Խոսելով ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների բողոքներից, թե իրենց մոտ ստուգումները շատացել են, Անանյանն ասաց, որ հուլիսի 1-ից օրենսդրությունը փոխվել է. եթե նախկինում արտոնագրային վճար էին վճարում, իսկ հունվարի 1-ից հուլիսի 1-ը՝ արտոնագրային հարկ, ապա կարծում է, որ այդ հարկային ռեժիմը հարկման արդարության սկզբունքի հետ որևէ աղերս չուներ:

«Քաղաքի կենտրոնում և արվարձանում միևնույն քառակուսի մետր սպասարկման սրահ ունեցող հանրային սննդի օբյեկտը կամ հարկ վճարողը նույն հարկն էր վճարում, այսինքն՝ խաթարվել էր հարկման համաչափությունը: Ավելի արդար է ըստ շրջանառության հարկելը, դրա հետ մեկտեղ այնպիսի գործիքակազմ մտցրեցինք, որ փաստաթղթավորման առումով էլ լինի մոտիվացիա. շրջանառության 6 տոկոս՝ հանած փաստաթղթավորված ծախսերի 3 տոկոս, բայց ոչ պակաս՝ շրջանառության 4 տոկոս. մեր գնահատմամբ՝ դա նորմալ հարկային բեռ է տվյալ ոլորտի համար: Այո, կարող է առանձին հարկ վճարողների մոտ մի քանի անգամ դա բարձրանալ, բայց 0-ից տարբերվող հարկային պարտավորությունների դեպքում մի քանի անգամ աճը, կարծում եմ, համադրելի չէ»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վուչիչը հայտնել է, որ մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած սպառնալիքներին

18:55 01.05.2025

Վուչիչը հայտնել է, որ մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած սպառնալիքներին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու իր պլաններն ավելի հայտնի թեմա են ԵՄ երկրներում, քան Ուկրաինայի հակամարտությունը և Եվրոպայում էլեկտրաէներգիայի անջատումները: Ինչպես ընդգծել է Սերբիայի ղեկավարը, Հաղթանակի շքերթին մասնակցելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու ԵՄ ներկայացուցիչների սպառնալիքները չեն ստիպի իրեն չեղարկել այցը Ռուսաստան։ «Ուրիշ թեմա չունեն, աշխարհը վառվում է, չգիտեն՝ ինչ անեն […] ...

Օմանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգման պատճառը

18:42 01.05.2025

Օմանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգման պատճառը

ԱՄՆ-ի և Իրանի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը լոգիստիկ խնդիրների պատճառով կտեղափոխվի մեկ այլ օր, նոր փուլի ամսաթիվը կհայտարարվի համաձայնությունից հետո, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ «Լոգիստիկ նկատառումներից ելնելով` մենք հետաձգում ենք ԱՄՆ-ի և Իրանի հանդիպումը, որը նախապես ծրագրված էր մայիսի 3-ին: Ընդհանուր համաձայնությունից հետո […] ...

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

18:30 01.05.2025

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

Վալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը […] ...

Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի Անրի

18:20 01.05.2025

Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի Անրի

Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […] ...

Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասին

18:11 01.05.2025

Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասին

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

SHANTNEWS

18:00 01.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP